▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Օպտիլացումից մինչև Մանդիլյան, ելույթ ունեցողներից մինչև զանգ կախողներ

Հայաստանից լավ տեղ չի լինելու, մտածում եմ՝ արդեն դագաղ պատվիրեմ, որ էստեղ մեռնեմ...Ջեդի Գիլ

Գարիկ Սեփխանյանը՝ ծանր մանկության, հոր կորստի, սկզբնական փուլում կնոջ հետ հարաբերությունների դժվարության մասին

Փաշինյանը՝ Սանասարյանի շուրջ ծավալվող քննարկումների մասին

Պետք է հասկանալ, թե ժողովրդագրական վիճակի բարելավման ինչ հասցեական ծրագրեր կարող ենք իրականացնել. Նիկոլ Փաշինյան



2019-03-22 16:22:06

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ժողովրդագրական իրավիճակին նվիրված խորհրդակցություն:

Վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է արձանագրել Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի ընթացիկ վիճակը, քննարկել առկա հարցերն ու հետագա անելիքները: «Իհարկե, հասկանալի է, որ ժողովրդագրական վիճակի հետ կապված հարցերն առանձին վերցրած լուծում չունեն, և դրանք պետք է դիտարկել երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի զարգացման համատեքստում: Տնտեսական բարեփոխումները, դրանց հաջող ընթացքն առաջին հերթին պետք է նպաստեն ներառական տնտեսական աճին, տնտեսական զարգացման քաղաքականությունն էլ առաջին հերթին պետք է նպաստի ժողովրդագրական վիճակի փոփոխությանը: Մենք հենց դա պետք է առաջին հերթին դիտարկենք որպես իրավիճակի փոփոխության հիմնական գործիք: Բայց ամեն դեպքում, այս կարևորագույն ոլորտն ունի որոշակի առանձնահատկություններ, նրբություններ և, իհարկե, կան նաև հասցեական ու թիրախային գործողություններ, որոնք այդ ընդհանուր համատեքստի ազդեցությունը կոնկրետ ոլորտի վրա կարող են և պետք է դարձնեն ավելի նպատակային ու ավելի թիրախային:

Հետևաբար, մենք այսօրվա քննարկման ընթացքում կխոսենք ինչպես այդ ընդհանուր համատեքստի հնարավոր ազդեցությունների, այնպես էլ կոնկրետ ծրագրերի, հնարավորությունների և դրանց ազդեցությունների վերաբերյալ: Նկատի ունեմ ոչ միայն խնդրի լուծումը կպատվիրակենք տնտեսական հաջողություններին, այլև կփորձենք հասկանալ, թե այդ ընդհանուր պրոցեսի մեջ ինչ կոնկրետ և հասցեական գործողություններ, ծրագրեր կարող ենք իրականացնել, որոնք միտված են հենց ժողովրդագրական վիճակի բարելավմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը և ՄԱԿ-ի Բնակչության և զարգացման հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ներկայացրել են ժողովրդագրական իրավիճակի ուղղությամբ իրականացված վերլուծությունների, ուսումնասիությունների արդյունքներն ու միտումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել միգրացիոն, ծնելիության և ժողովրդագրության մարտահրավերներին, սոցիալական գործոններին:

Նշվել է, որ 2018 թվականի դեկտեմբերի վերջի արդյունքներով Հայաստանում մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 972 հազար: Զեկուցվել է, որ 2018-ին ժողովրդագրական իրավիճակի առումով արձանագրվել են դրական միտումներ, մասնավորապես, մեկնումների և ժամանումների տարբերությունը (սահմահատումների սալդո) 2017-ին կազմել է մինուս 26 հազար 897, իսկ 2018-ին՝ պլյուս 15 հազար 313: Տեղեկացվել է, որ նախորդ տարվա ընթացքում մեր երկրում դանդաղել է ծնունդների թվի նվազման տեմպը, նվազել է մահերի, ամուսնալուծությունների թիվը, արձանագրվել է բնական հավելաճի փոքր դրական միտում, ուղևորափոխադրումների հաշվեկշիռը ևս դրական է: Նվազել է նաև միգրացիայի բացասական մնացորդը, նորածինների սեռերի համամասնությունը. 2013-ի 115 տղա/100 աղջիկ հարաբերակցությունը 2018-ին կազմել է 111 տղա/100 աղջիկ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ժողովրդագրական պատկերի վրա ազդող հիմնական գործոններին, ներկայացվել են ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված հնարավորությունները, միջոցառումներն ու քայլերը, ներկայացվել են մի շարք առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը մեծապես կարևորել է մեր երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումն ու պատասխանատուներին տվել համապատասխան հանձնարարականներ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է նաև վարչապետի ղեկավարությամբ ձևավորել ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային խորհուրդ:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.