▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Բացահայտվել է կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր. ԱԱԾ-ի տեսանյութը

Դուռը փակեք, մնում ենք բանտում կամ Սերժի հրաժարականի որոշ մանրամասներ. Արարատ Միրզոյանի գրառումը

1 տարի առաջ այս օրը... Հուզվեցի... Փաշինյանը՝ Սարգսյանի հրաժարականի հայտարարությունը կարդալու պահին

Մաքուր Երևան պարտադիր լինելու է. Հայկ Մարության

«Հունիսի մեկը հռչակեք ՀՀ ամենակարևոր տոն, Նիկոլ Փաշինյանի ծնունդն ա». Շարմազանով



2019-03-22 20:17:36

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան լայվի միջոցով «ամփոփել է քաղաքական ու աշխատանքային շաբաթը։

 

 

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, Շարմազանովն ասել է. «Այս ասուլիսը ևս մեկ անգամ ցուցիչն էր նրա, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, և անձամբ ինքը քաղաքական ստախոսության, խաբեության, և ժողովրդին մոլորեցնելու ջատագովներ են։ Երբ նա գալիս էր իշխանության, հազար ու մի հրաշք էր խոստանում, բայց ասուլիսի ընթացքում նա չխոսեց ո՛չ կախարդական փայտիկից, ո՛չ կարմիր գծերի հանումից, ո՛չ թոշակների ու աշխատավարձերի շեշտակի բարձրացումից»։

 

 

Նա ասաց, որ գործելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը խոսում է նախկին իշխանություններից. «Լավ, ինչքա՞ն կարելի ա խոսել նախկին իշխանություններից։ Ուրիշին սևացնելով, քար նետելով՝ ինքը չի կարող բյուրեղանալ։ Նիկոլը այլևս ընդդիմադիր պաշտոնյա չէ, որ քար նետելով՝ իր հանապազօրյա հացը վաստակի»։

Անդրադառնալով ապրիլի վերջին շաբաթ օրը որպես ՀՀ քաղաքացու օր նշելու կառավարության որոշմանը՝ Շարմազանովն ասաց. «Հերթական շոուն ա անում, քաղաքացու օր ա ուզում նշի, և իրա կառավարության անդամներից մեկն էլ կանգնում, ասում ա՝ էս քաղաքացու օրը սեպտեմբերի 21-ից հետո երկրորդ կարևոր օրն ա։ Սա ուղղակի անարգանք ա մեր բանակի նկատմամբ, բա հունվարի 28-ը ո՞ւր կորավ, Երկրապահի օրը, Մայիսի 9-ը ո՞ւր կորավ։ Եթե տենց ա, հունիսի մեկը հռչակեք ՀՀ ամենակարևոր տոն. Ձեր Նիկոլ Փաշինյանի ծնունդն ա»։   

Մանրամասները՝ տեսանյութում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.