▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ոստիկանների բացահայտումը նախկին պաշտոնյայի ապօրինությունների վերաբերյալ

Նոր աղբամանների առաջին խմբաքանակը արդեն Երեւանում է

Արմեն Սարգսյանը Ռուբեն Վարդանյանի քրոջը շնորհել է մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում

Նորագույն և թանկարժեք անվճար բժշկական ծառայությունների փաթեթի ընդլայնման մանրամասները

Մենք էլ ունենք նմանատիպ տարածք. Բաբայանը՝ Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի հայտարարության մասին



2019-03-24 11:39:17

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է Գոլանի բարձունքներն իսրայելական տարածքներ ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությանը:

 

 

«Թրամփը բացեիբաց հայտարարեց, որ այդ բարձունքները պետք է լինեն Իսրայելի կազմում, որովհետև դրանք ունեն կրիտիկական նշանակություն՝ Իսրայելի անկախության ու անվտանգության համար: 50-60 տարի է՝ այդ երկիրը Գոլանի բարձունքները պաշտպանում է, չի հրաժարվել երբևիցե, կասկածի տակ չի դրել դրանց ապագան: Մենք ունենք նմանատիպ տարածք, դա, ասենք, Քարվաճառի շրջանն է, որտեղ մեր ջրային պաշարներն են սկիզբ առնում ու եթե մենք համառորեն չպնդենք, որ Քարվաճառը երբևիցե չի լինելու հայոց պետականության սահմաններից դուրս, մեզ ասելու են՝ կամք չունեն:

 

 

Կանցնի մի որոշ ժամանակ ու միջազգային հանրությունը կընդունի մեր այդ մոտեցումը... Վերջապես մենք պետք է ունենանք կարգավիճակ՝ որպես հաստատակամ կազմավորում, որն ունի տեսլական, կամք և որը պատրաստակամ է պաշտպանելու իր իրավունքներն ու ապագան»,- ասել է Բաբայանը:

Մանրամասները՝ տեսանյութում:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.