▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսպիսի արտահայտություն է առաջացել՝ ավելի լավ է փողով բուժվել, քան անվճար մահանալ.Լուսինե Բադալյան

Անվճար բժշկական ծառայությունները որակի տեսանկյունից նշանակալիորեն զիջում են  վճարովի ծառայություններին:  Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա  նիստում, բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, ասել է  «Իմ Քայլը» դաշինքի պատգամավոր Լուսինե Բադալյանը:

Ըստ նրա, տվյալ  խնդիրը սկզբունքորեն վերաբերում է ողջ առողջապահական համակարգին: «Անգամ այսպիսի արտահայտություն է առաջացել, որ ավելի լավ է փողով բուժվել, քան անվճար մահանալ», - ասաց Բադալյանը:

Լրատվականներից շատերն այս նյութը վերնագրել են այսպես՝ ««Ավելի լավ է փողով բուժվել, քան անվճար մահանալ». Լ. Բադալյան»:

 

 

 

 

Այս փաստը ոմանց մոտ դժգոհություն է առաջացրել: Նվարդ Ավետիսյանն, օրինակ, նշում է, որ վերնագիրը կոնտեքստից դուրս է. «Էն լրատվականները, որ Լուսինե Բադալյանի ասածը կոնտեքստից դուրս են տարածում #մեդիաղբ են. իսկ մեդիա գրագիտությունից եկեք չխոսենք:  Ինձ նաեւ հետաքրքիր է, թե Մեդիա Պաշտպանը ինչ մոտեցում ունի տվյալ դեպքի հետ կապված»,-գրել է Նավրդ Ավետիսյանը ֆեյսբուքյանիր էջում:

Նշենք, որ լրատվական կայքերից շատերը նշում են, թե իրենք ստիպված են՝ հատկապես յութուբում տեղադրված տեսանյութերի վերնագրերը կարճ գրել, բայց՝ նյուզմեյքերի արտահայտած միտքը չեն աղավաղում: Բացի այդ՝ նրանք նշում են, որ վերնագրում հնարավոր չէ ամբողջ միտքը ներկայացնել՝ դրա համար է, որ այն կրճատվում է: 

Իսկ թե ինչ է ասել Լուսինե Բադալյանը՝ տեսանյութում, սակայն հարկ է նշել, որ բոլոր կայքերի  նյութերում ներկայացված է նրա ամբողջական խոսքը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին