▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախի մարդիկ պետք է ավելի հաճախ շփվեն Հայաստանի մարդկանց հետ. Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ելույթը Արցախի Հանրապետության Ազգային ժողովում։
Ես չափազանց կարևորում եմ մեր բոլորիս փախադարձ ջանքերը միմյանց ավելի լավ ճանաչելու ուղղությամբ:
Կարևորում եմ միմյանց հետ ավելի սերտ համագործակցելու ու պարզապես մարդկայնորեն մտերմանալու ցանկությունն ու քայլերն այդ ուղղությամբ։
Արցախի քաղաքները և գյուղերը պետք է ակտիվ համագործակցեն Հայաստանի քաղաքների և գյուղերի հետ:
Վստահ եմ՝ փոխօգնության, փոխաջակցության, փորձի փոխանակման մեծ հնարավորություն ու ներուժ կա:
Արցախի մարդիկ պետք է ավելի հաճախ շփվեն Հայաստանի մարդկանց հետ։
Մեր երիտասարդները չպետք է միայն ծառայության միջոցով միմյանց հետ ծանոթանան, այլ՝ դեռևս դպրոցական տարիքից, ուսանողական կյանքի ընթացքում՝ քաղաքացիական նախաձեռնությունների, արշավների, սպորտային խաղերի, մշակութային միջոցառումների, քաղաքական քննարկումների ու համատեղ աշխատանքի, կրթության, հանգստի ու փոխճանաչման այլ ձևերի միջոցով պետք է ընկերանան իրար հետ: 
Այս հարցում մենք՝ Արցախի և Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներս շատ անելիք ունենք, մենք ինքներս կարող ենք խթանել այս գործընթացը:
Այսօր մենք երկու հայկական մայրաքաղաքներից մեկում՝ Ստեփանակերտում ենք հե՛նց այս նպատակով:
Եվ մեզ բոլորիս մաղթում եմ բարի երթ այս ճանապարհին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին