▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հուսով եմ՝ Փաշինյանի մոտ ամեն ինչ կստացվի. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահի թեկնածու Պետրո Պորոշենկոն իր աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին տնտեսական բարեփոխումների հարցում: Պորոշենկոն նշել է, որ ինքն ու Փաշինյանն արդեն հասցրել են հանդիպել որոշ միջազգային ֆորումների ժամանակ և հավելել, որ ի սրտե հաջողություն է մաղթում Փաշինյանին իր ծրագրերի իրագործման հարցում: Պորոշենկոն խոսել է նաև հայ-ուկրաինական հետագա համագործակցության մասին՝ ընդգծելով հատկապես տնտեսական ու մշակութային ոլորտները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով հայկական սփյուռքին՝ Պորոշենկոն ընդգծել է. «Հայկական ծագմամբ ուկրաինայի քաղաքացիները միշտ էլ իրենց զգացել են այնպես, ինչպես տանը. մենք մեծագույն հարգանքով են վերաբերում Ուկրաինայում ազգային փոքրամասնությունների շահերի պաշտպանությանը: Եվ ես անձամբ եմ ձեզ վստահեցնում, որ Ուկրաինայի հայերի համար Պետրո Պորոշենկոն է պատասխանատվություն կրում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին