▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մթնոլորտը մի փչացրեք ձեր չիմացությամբ. բանավեճ՝ Գևորգ Պետրոսյանի և «Իմ քայլի» պատգամավորի միջև

 

Ազգային ժողովում ելույթի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց, որ վատ է, երբ   ԱԺ մշտական հանձնաժողովներում ներգրավված են մարդիկ, որոնք շատ ժամանակ չեն պատկերացնում խնդրի էությունը, դեմ են քվեարկում ներկայացված օրինագծին.

 

 

«Պետք է իսկապես վեր կանգնել էմոցիաներից։ Մենք ներկայացրել ենք շատ հստակ նախագծեր։ Այդ նախագծերը ոչ թե մեր գիշերային երազների ցերեկային շարադրանքն է, այլ մենք մարդկանց հետ խոսում ենք, քննարկում ենք, խնդիրներն ուսումնասիրում ենք, ամեն օր ժողովրդի հետ հանդիպում ենք։ Շատ հետաքրքիր է՝ դեմ քվեարկողները ժողովրդի հետ ամեն օր հանդիպում են, կամ ի՞նչ է նշանակում պոպուլիզմ, տպավորություն է, որ նախագծին չեք ուզում կողմ քվեարկեք, ասում եք պոպուլիզմ, ափսոս Կարապետյանը գնաց, ժպտալով դեմ է քվեարկում այս նախագծին, ինքը զինվոր որդի ունի՞»,-ասաց Պետրոսյանը:

Դահլիճից արձագանքին ի պատասխան, Պետրոսյանն ասաց. «Ձեզ ոչ ոք չհարցրեց, թե ով է ժպտացել, ես տեսել եմ։ Էս ինչ բանա: Եթե մենք պոպուլիստ ենք, դուք էլ դեմագոգ եք։ Մթնոլորտը մի փչացրեք ձեր չիմացությամբ եւ խնդրում եմ ուշադիր լսեք, եղավ»։

Կարդացեք նաև՝ Համազասպ, մի քիչ զուսպ եղեք...Թեժ կրքեր ԱԺ-ում

Մեր երիտասարդ տարիքին չխաբնվեք. տո դու ո՞վ ես. թեժ բանավեճ՝ Մխիթար Հայրապետյանի և Մարուքյանի միջև

Ճտտոցով զոմբիական հրահանգներ են տրվում սոցցանցերին. Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլին»

Ինչո՞ւ 18 տարեկանները չպետք է մարտական հերթապահություն իրականացնեն. Վահե Էնֆիաջյանի ելույթը

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին