▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը. Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին այսօր կառավարության կառուցվածքի մասին օրինագծի քննարկման ժամանակ հետաքրքրում էր՝ «ինչու՞ է իշխանությունը հագել Սերժ Սարգսյանի հագով կարված կոստյումը»։

 

 

«Հայտնի է, որ այս պետական կառավարման կառուցվածքը անվանվել է «Սերժ Սարգսյանի կոստյում»: Հիմա դուք բերել եք նախագիծ, առաջարկում եք անել հետևյալ բանը՝ ասում եք՝ այս կոստյումի այս կոճակները հանում ենք, մեկ էլ այս կողմից երկու կոճակ եք հանել ու ասում եք՝ այս կոստյումը արդեն մենք հագնում ենք, սա լավ կոստյում է: Ուրեմն այն կոստյումը, որը կարվել էր, չի փոխվել, և սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ»,- ասաց Մարուքյանը:

Նրան նաև հետաքրքրում էր՝ ինչո՞ւ այս նախագծով վարչապետի խոստումը չի կատարվել:

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին