▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատատեղերի հետ կապված թվերը չեն կարող սխալ լինել. Նիկոլ Փաշինյան

 

 

 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով ԵԽԽՎ-ում արված հայտարարությունը, որ մոտ 50 000 ստվերային աշխատողներ գործում են օրինականության դաշտում: Պատգամավորն ասաց, որ 1000 դրամների հիմնադրամի մուտքերում հեղափոխությունից հետո մինչև 2018 թ. դեկտեմբեր ամսական ցուցանիշն աճել է ամսական 5 մլն 26 հազար դրամով, ինչը նշանակում է, որ ստվերից դուրս է եկել 5000 աշխատող: Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ բազմաթիվ քաղաքացիներ են դիմել հիմնադրամ՝ վճարված գումարները հետ ստանալու համար:

«Կամ այդ աշխատողները չեն արտացոլվում հիմնադրամի մուտքերում, կամ սխալ թվեր են ներկայացրել Ձեզ»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ աշխատատեղերի մասով թվերը չեն կարող սխալ լինել, քանի որ արտացոլված են ՊԵԿ և ԱՎԾ տվյալներում:

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին