▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կյանքում ոչ մի բան չի արել, 18 անգամ էլ գործից հանել են.Ծառուկյանն՝ «Իմ Քայլ»-ի պատգամավորի մասին

Իմ կենսագրությունը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին սխալ են ներկայացրել,-լրագրողների հետ զրույցում նշել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով Ծառուկյանի հայտարարությանը, թե Հովակիմյանը 10 տարի հասարակ լրագրող է եղել, 18 անգամ էլ գործից ազատվել է։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Նախ զգացված եմ, որ Գագիկ Ծառուկյանը համեստ անձիս կենսագրությամբ հետաքրքրվել է, ուղղակի ասեմ, որ ով իմ կենսագրություն իրեն ներկայացրել է, սխալ է  ներկայացրել։ Ես «Հայկական ժամանակ»–ում աշխատել եմ ոչ թե 10 տարի, այլ 15 տարի, որեւէ անգամ աշխատանքից չեմ հեռացվել, չեմ ազատվել, եղել են լրագրողական գործունեության ընդհատումներ, որոնք եղել են անձնական պատճառներով։ Ես ինքս ունենալով անձնական խնդիրներ, 2 ամսով, 3 ամսով դադարեցրել եմ լրագրողական գործունեությունը։ Այն տեղեկությունը, թե ինձ «Հայկական ժամանակից» երբեւէ հեռացրել կամ ազատել են, կատարյալ ապատեղեկատվություն է։ Ես 2012-2013թթ. եղել եմ «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ տնօրենը, եղել եմ նաեւ հասարակ լրագրող»,–ասել է պատգամավորն ու շեշտել է, որ ավելի ուրախ կլիներ, եթե հիմա զբաղվեր լրագրողական գործունեությամբ. «Ես ավելի ուրախ կլինեի, որ Հայաստանը լիներ այնպիսի վիճակում, որ ես եւ շատ լրագրողներ չորոշեինք եւ չզբաղվեինք քաղաքականությամբ։ Այսինքն՝ չտեսնեինք որ նույն քաղաքական գործիչները, նույն պաշտոնյաները չեն կարողանում երկիրը դուրս բերել ճահճից, եւ մենք որոշեցինք զբաղվել քաղաքականությամբ։ Եթե Հայաստանը չլիներ այդ պայմաններում, ես 2015 թվականից կուսակցական գործունեություն չէի սկսի, կշարունակեի զբաղվել լրագրությամբ»։

Ծառուկյանի դիտարկմանը, թե դատարկ–դատարկ խոսելով չի, ժողովուրդը արդյունքի է սպասում, Հովակիմյանը ասել է.  «Լավ կլինի հանրության համար, որ ինքը իր բովանդակալից ելույթներով հանդես գա։ Ես ընդամենը փաստ եմ արձանագրել»։

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավորների քննադատություններին՝ կապված իր ելույթների հետ, ասել էր.  «Տվյալ բան ասած մարդն (նկատի ունի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին - խմբ.) իրական կյանքում ոչ մի բան չի արել, 10 տարի «Հայկական ժամանակում» աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են։ Այդ մարդն իրավունք ունի՞ գոնե Ծառուկյան անունը ասելու։ Թող համեմատական կարգով նայի ու տեսնի՝ ինքն ինչ է արել, Ծառուկյան ինչ է արել, ավելի չեմ ցանկանում խորանալ ու խոսել»։ 

Հիշեցնենք նաև, որ ԱԺ այսօրվա նիստը մեկնարկեց բավական լարված մթնոլորտում։ ԲՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների միջև փոխադարձ մեղադրանքներ հնչեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ելույթից հետո։

Կարևորը դատարկ-դատարկ խոսալը չէ, այսօր ժողովուրդը սպասում է գործի, փոփոխությունների՝ տնտեսական, առօրյա կյանքում։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավորների քննադատություններին՝ կապված իր ելույթների հետ։
«Տվյալ բան ասած մարդն (նկատի ունի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին - խմբ.) իրական կյանքում ոչ մի բան չի արել, 10 տարի «Հայկական ժամանակում» աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են։ Այդ մարդն իրավունք ունի՞ գոնե Ծառուկյան անունը ասելու։ Թող համեմատական կարգով նայի ու տեսնի՝ ինքն ինչ է արել, Ծառուկյան ինչ է արել, ավելի չեմ ցանկանում խորանալ ու խոսել»,- ասաց նա։
Ծառուկյանը մտադիր չէ իր աշխատաոճը փոխել՝ ավելի շատ ելույթներ ունենալու տեսքով։ Նրա կարծիքով, եթե ԱԺ ցանկացած պատգամավոր Գագիկ Ծառուկյանի արածի գոնե 3 տոկոսն աներ, ապա հիմա երկիրը կծաղկեր։
Հիշեցնենք, որ ԱԺ այսօրվա նիստը մեկնարկեց բավական լարված մթնոլորտում։ ԲՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների միջև փոխադարձ մեղադրանքներ հնչեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ելույթից հետո։ լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավորների քննադատություններին՝ կապված իր ելույթների հետ։

Կարդացեք նաև՝ Ոնց որ «յառմռկա» եկած լինեք. դու հլա սուս մնա. թեժ վեճ՝ Գևորգ Պետրոսյանի և «Իմ քայլ»-ի պատգամավորի միջև

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին