▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունե՞նք հստակ ձևակերպած, թե ինչպե՞ս պետք է լուծենք Ղարաբաղի հարցը. Նիկոլ Փաշինյան

 

 

Այսօր՝ ապրիլի 22-ին, Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Արցախի խնդրին՝ նշելով.  

«Ամենատարօրինակն այն է, որ այս թեմայի շուրջ մեզ մոտ հանրային դիսկուրս չի եղել: Երբ ես նոր էի դարձել վարչապետ, շատերը հարցազրույցներ էին տալիս, մեկն ասում էր՝ էսինչն են ծախել, մյուսը՝ էնինչն են ծախել, մեկն ասում էր՝ եթե չեն ծախել, հեսա կծախեն, մեկը գրում էր հենց նոր ծախեցին պրծան: Որևէ մեկը հարց չի տալիս, որ երբ ես գնում եմ բանակցությունների, ինչի՞ պետք է իմ հետևից էդպիսի խոսակցություն լինի և ինչի կա էդ խոսակցությունը: Որովհետև երբ դուք բոլորդ ինձ ուղարկում եք Ղարաբաղի հարցը լուծելու բանակցելու, միանգամից չեք ասում՝ կգնաս և Ղարաբաղի հարցը կլուծես այսպես:

 

 

 

 

 

 

 

 

Այսօր հայ ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, սա էլ քեզ թուղթը, կարդա, պատմի, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Դրա համար էլ սկսվում են տարբեր խոսակցություններ: Ոչ ոք չի ասել, թե ոնց պետք է լուծվի հարցը: Այ երբ կպատկերացնենք, թե 50-100 տարի հետո ինչ պետք է լինի Ղարաբաղի հարցը: Մենք պատկերացնում ենք, որ պետք է միջազգային ճանաչումով հարցը լուծված լինի՞, թե՞ պատկերացնում ենք, որ պետք է բանակցելիս լինենք: Մենք պետք է իմանանք, թե որ ռազմավարությամբ ենք գնում, որ ձեւակերպենք մեր պատկերացումը 100 հետոյի Հայաստանի մասին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին