▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ Կոլորադո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը.Դավիթ Բաբայան

Պահպանենք, զարգացնենք ու զորացնենք Արցախն ու Մայր Հայաստանը. Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է Հայոց ցեղասպանության և Արցախյան հիմնախնդրի, նրանց կապի և փոխազդեցության մասին:

Դավիթ Բաբայանը նաև տեղեկացրել է, որ ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատն այսօր Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև է ընդունել:

 

 

 

Սենատն առանձին կետով ճանաչել է նաև Արցախի անկախությունը։

Բանաձևում, որը տրամադրել է Սիմոն Մաղաքյանը, մասնավորապես ասված է. «Հայոց ցեղասպանության և դրա անպատժելիությունը շարունակական հետևանքները ներառում է Հայաստանի քույր պետության՝ դեպի ծով ելք չունեցող Արցախի Հանրապետության թուրք-ադրբեջանական շրջափակումը: Մինչդեռ, Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության անպատիժ ժխտումը և հայոց սրբատեղիների շարունակական պղծումն առանց պատասխանատվության ենթարկվելու հանգեցրել են վերջերս տեղի ունեցած աննախադեպ մշակութային ցեղասպանությունը հայ քրիստոնեական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող Նախիջևանում, որտեղ 1997-2006 թվականներին Ադրբեջանի կառավարությունը ջնջել է տարածաշրջանի հայկական անցյալի յուրաքանչյուր հետք, որը ներառում էր 90 եկեղեցի, 6000 խաչքար, այդ թվում՝ Ջուղայի հայտնի խաչքարերը, որոնցից մեկի կրկնօրինակը 2015-ին տեղադրվել է Կոլորադոյի նահանգի Հայոց ցեղասպանության հուշահամալիր-այգում»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին