▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբեք չենք հաշտվի մեր պետության հետ, եթե Քոչարյանն ու իր հանցակիցները չկրեն արժանի պատիժ. Լևոն Զուրաբյան

«Երբ Ռ. Քոչարյանն ազատվեց, տպավորություն ստեղծվեց, որ ՀՀ-ում անցումային արդարադատության փոխարեն ունենալու ենք անցողիկ արդարադատություն»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ ելույթ ունենալով «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ: «Խնդիրը հակամարտության մեջ է, որ տեղի է ունենում հասարակության և պետության մեջ:

 

 

 

Մի երկրում, եթե պետական իշխանությունը տարիներ շարունակ սպանում, ծեծում, ունեզրկում է մարդկանց, դա դառնում է հակամարտություն՝ հասարակության ու պետության միջև: Անցումային արդարադատության նպատակը պետք է լինի այդ հակամարտության հաղթահարումը: Երբ ասում ենք հաշտեցում, դա պետք է լինի քաղաքացու ու պետության միջև. այսօր մենք ունենք ընդամենը զինադադար, որը պայմանավորված է նրանով, որ ժողովուրդը դեռ վստահում է այս իշխանությանը: Մարտի 1-ի զոհերի ծնողներն ու մենք՝ ամբողջ հասարակությունը, երբեք չենք հաշտվի մեր պետության հետ, եթե Քոչարյանն ու իր հանցակիցները չկրեն արժանի պատիժ»,- ասաց ՀԱԿ նախկին պատգամավորը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին