▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իտալացի մեր գործընկերներին հրավիրում եմ մասնակցելու և աջակցելու տնտեսական թռիչքին. Նիկոլ Փաշինյան

 

 

Այսօր հայ-իտալական բիզնես համաժողովին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով իտալացի գործարարներին, ներկայացրեց Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված բարեփոխումները, տետեսական հեղափոխության հեռանկարները և դատաիրավական համակարգի ծրագիրը:

Նա նշեց, որ գործարարները ՀՀ-ում հայտնվել են ճիշտ ժամանակին՝ երբ կառավարությունը ամբողջ թափով մտադրված է ստեղծել բոլոր հնարավորություններն իրենց ընկերությունների ստեղծագործական հնարավորությունների իրացման համար.

 

 

 

 

 

 

 

 

 

«Ուրախ եմ արձանագրել, որ հայ-իտալական տնտեսական կապերն ամրանում են: Այդ կապերն ավանդական են: Տնտեսական կապերն ունեն ոչ միայ զուտ տնտեսական բաղադրիչ, այլև՝ մարդկային, մշակութային, հումանիտար, որովհետև, կարծում եմ, որ մեր ժողովուրդներն իրենց բնավորությամբ, էությամբ, իրենց ընկալումներով, ավանդույթներով շատ մոտ են իրար, և մեր ժողովուրդների, երկրների մեջ կա տրադիցիոն ջերմություն և դա շատ բարենպաստ ֆոն և պայմաններ է ստեծում, որպեսզի մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները զարգանան»,- ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետը:

Նա նշեց, որ ՀՀ-ում ձևավորվել է ժամանակակից նորարարական բիզնեսի, գործարարների շերտ, որը Հայաստանը պատրաստել է տնտեսական թռիչքի.

«Իտալացի մեր գործընկերներին հրավիրում եմ մասնակցելու և աջակցելու այդ տնտեսական թռիչքին, հարստանալու և հարստացնելու Հայաստանի Հանրապետությունը: Այս համաժողովը պետք է միտված լինի կոնկրետ արդյունքներ գրանցելուն: Ես հույս ունեմ, որ և՛ հայ գործարարները, և՛ իտալացի գործարարները կգտնեն իրար և կկնքեն փոխշահավետ պայմանագրեր»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին