▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեկդ էդ լեդիին հուշեք․․․Լիլիթ Գալստյանի գրառումը՝ Հակոբ Հակոբյանի մասին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԴՈՒՔ ԽԺՌՈՒՄ ԵՔ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սատկացնելու ավանդույթներով աչքի ընկած լեդի հակոբի ախորժակը դարձյալ բացվել է, ավելի շուտ՝ բախտը։ Ոչ վաղ անցյալում բախտից առատորեն օգտված «ազատամարտիկ-ՀՀԿ-ական պատգամավոր-նախկին քաղհալածյալ», մեր օրերում` քայլական լեդին սեփական կյանքի փորձով մի բան հաստատ լավ է յուրացրել․ բախտը հունավորելու համար շեֆին հաճոյանալը կարևոր պայման է։ Դե լեդին էլ շեֆ սիրող տղա է, չէր կարող անտարբեր մնալ։ Իհարկե, հասկանալի է՝ ամեն մեկն ինքն է ընտրում շեֆին դուր գալու իր կերպն ու մեթոդները։

 

 

 

 

 

 

 

Նույնքան աներկբա է, որ առանց լեդի հակոբի մասնակցության և, հատկապես, ինտելեկտուալ ներդրման երկրում պարզապես անհնար կլինեին խորքային, համակարգային ու բովանդակային փոփոխությունները․ մեր հպարտ ու արժանապատիվ քաղաքացու անհամբեր սպասումը պետք է արդարացնել։

Դե, լեդին էլ շատ ուղիղ է հասկացել վարչապետ Փաշինյանի եվրոպացիներին ուղղված ուղերձը՝ մենք ծով ու նավթ չունենք, մերը՝ միտքն է։ Ու լեդին մեղավոր չէ, որ ինքն ապավինում է իր մտքին, ուր միայն սատկացնելն է։

Լեդին նույնքան ուղիղ է յուրացրել նախագահ Ա․ Սարգսյանի նախաձեռնած «Մտքերի հայկական գագաթաժողովի»՝ ապագային ուղղված հիմնական հարցը՝ Ի՞նչ անել։ Ու ինքը՝ լեդին, էլի մեղավոր չէ, որ իր մտքում էլի միայն սատկացնելն է։

Շեֆին դուր գալու ու «հագահեղափոխականներին» ասֆալտին փռելու նա իր փորձված մեթոդն ունի և անթաքույց հայտարարում է՝ « եթե իրավապահները անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, ապա գոնե մեր կամավորական տղերքի միջից մի 500-1000 հոգի մի գիշերվա մեջ դրանց սաղին կգտնեն ու կսատկացնեն»:

Այո, այո, սա ներդրողների երազած այն Հայաստանն է, որի մասին այսօր իտալացիներին պատմում էր Փաշինյանը։

Բարթուղիմեոսյան գիշերվա տենչով (իհարկե, նա դժվար թե իմանա իր տենչի պատմական ակունքը) ապրող «երկրապահ լեդիին» մեկդ հուշեք, որ դաշնակցությունը 130 տարիների ընթացքում այդպիսի տենչեր էլի է լսել, բայց էդ քամիներից մենք ճկվողը չենք։

Մեկդ էլ էդ ԵԿՄ վարչության անդամ լեդիին հուշեք, որ նա սահմանափակված է քաղաքական և հատկապես ահաբեկչական հայտարարություններով։

Մեկդ էլ ոստիկանությանը հուշեք, որ ապաքաղաքական կառույցի՝ ԵԿՄ վարչության անդամը բռնության կոչեր ու սպառնալիքներ է հնչեցնում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իսկ գուցե արդեն վարժվել եք ու ձեր ունկերին սովորական է ակտիվիստի՝ ԼՂՀ նախագահի գլուխը ցխելու կոչը, կին քայլական պատգամավորի՝ հանրության մի մասին համբալ անվանելը, մեկ այլ պատգամավորի՝ քաղաքացու գլուխը ո․․․ը մտցնելու սպառնալիքը։

 

Այո, մենք ծով ու նավթ չունենք, մերը՝ միտքն է։ Ու մենք ցեղախումբ չենք, ժողովրդին ամբոխ մի դարձրեք, փորձեք կառավարել ձեր նեանդերթալյան գրգիռները։
Տղաներ և աղջիկներ, մենք, մեր հայրերը պետություն են հիմնել, իսկ դուք խժռում եք պետականությունը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին