▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես երբեք Հայաստանի այս կառավարությունը նախորդի հետ չեմ համեմատի. Մոգերինի

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս կառավարության աշխատանքը երբեք նախորդի աշխատանքի հետ չի համեմատի: Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի նիստին նվիրված մամուլի ասուլիսում Deutsche Welle-ի լրագրողը հետաքրքրվեց՝ կարող է արդյոք Մոգերինին այս կառավարության աշխատանքը նախորդի հետ համեմատել:

«Լավ փորձ է, բայց ես երբեք մի կառավարությունը մյուսի հետ չեմ համեմատի: Ես կարող եմ հստակ եւ առանց ստվերի գնահատել այս տարվա ընթացքում կատարված աշխատանքը եւ ես կարող եմ այն գերազանց գնահատել», - ընդգծել է նա:

Մոգերինին հավելել է, որ թե իր, թե արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությունից,  որն արվել է  Խորհրդի արդյունքների հիման վրա, ակնհայտ է, որ կողմերը անցյալ տարվա համեմատ զգալի առաջընթաց են գրանցել:

 

 

Նա ընդգծել է, որ Հայաստանի եւ ԵՄ միջեւ համապարփակ եւ ընդլայնված  գործընկերության մասին համաձայնագրի իրականացումը լավ է ընթանում: «Ես չեմ համեմատի, բայց այսօր կատարվող աշխատանքը կարելի է որպես գերազանց որակել»:

Ֆեդերիկա Մոգերինիի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի մամուլի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին