▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ռուդոլֆ Ղևոնդյանը մահացել է․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Սերժ Սարգսյանի եղբոր ամենամտերիմ անձանցից մեկը անցել է իշխանության կո՞ղմը

Մի քանի մտորում՝ Հայաստանում ընթացող անիմաստ քննարկման վերաբերյալ. Էդմոն Մարուքյանի լայվը՝ ԱՄՆ-ից

Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները. Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը Մերկելին՝ ծննդյան օրվա առթիվ

Մեզ հետ լուսանկարվելով՝ չփորձեք պաշտոն ստանալ. Ալեն Սիմոնյան



2019-06-18 15:12:05

«Օրենքը հստակ ֆիքսում է այն դեպքերը, երբ նույն մարդը չի կարող երկրորդ և ավելի անգամ ներկայացվել կամ հավակնել պաշտոնին և մեկնաբանություն տալ և ծռմռվել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով և դա այս ամբիոնից հնչեցնել մշտապես կարելի է։ Դրա վառ օրինակն է, Սահմանադրության մեջ նախագահին վերաբերող կետը, որ նույն մարդը չի կարող երկու անգամից ավել առաջադրվել նախագահի պաշտոնում, դրա համար Սահմանադրություն էր փոխում, էն էլ չստացվեց, ուստի ուզում եմ մեկնաբանությունների դաշտում մանիպուլյացիաների փորձ չանել, որովհետև խոսքը վերաբերում է նոր առաջադրմանը, իսկ Վահե Գրիգորյանից առաջ մենք ունեցել ենք ևս երկու նոր թեկնածուներ։ Այսինքն՝ այս մասով չեմ կիսում, պարոն Սիմոնյան, Ձեր՝ օրենքի մեկնաբանությունը»,-այսօր ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԼՀԿ-ի պատգամավոր Տարոն Սիմոնյանի հնչեցրած կարծիքին, թե Վահե Գրիգորյանի թեկնածությունը երկրորդ անգամ առաջադրելով օրենք է անտեսվել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շարունակելով խոսքը Ա. Սիմոնյանն ասաց, թե ասում են, որ Վահե Գրիգորյանն իշխանության թեկնածուն է։ «Բա ո՞ւմ թեկնածուն պետք է լիներ, մենք վստահության քվե ենք ստացել, որը պատասխանատվություն է նաև, մենք այդ պատասխանատվությունը վերցնում ենք մեր վրա»։

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հայտարարությանը, թե Վահե Գրիգորյանը չի կարող լինել անաչառ ՍԴ դատավորի պաշտոնում, որ նրա հանդեպ, կողմնակալ մոտեցում կա: «Հարգելիներս, ՍԴ դատավոր ընտրելը ԱԺ իրավունքն է և խորհրդարանի մեծամասնությունը ստացել է քվե, որ նման որոշումներ կայացնի և դրանով պատասխանատվություն վերցնի: Քաղաքական մեծամասնությունն է որոշելու, թե ում ընտրի: Ասենք 10 տարի հետո նույն Գևորգ Գորգիսյանն իրեն իրավունք է վերապահելու ասելու՝ դուք այ այս-այս բաների համար պատասխանատու եք: Իշխանության իրավունքն ու պատասխանատվությունն է դա»,-ասաց նա:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.