▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա՝ չկա ոչ մեկիդ երեխու հաշվին․...Արարատ Միրզոյանի ելույթն ԱԺ-ում

Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկումից հետո վարչապետի եզրափակիչ ելույթից առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա նկատեց, որ, եթե չի սխալվում, խորհրդարանի դահլիճում չկա մարդ, որը կողմ է քվեարկել ՀՀԿ-ի բերած՝ 2018 թվականի պետական բյուջեի նախագծին՝ այն ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատագամվորները, «Լուսավոր Հայաստան»-ը, եւ ինքը, եւ վարչապետը, երբ նույն խմբակցությունում էին։ Բայց հիմա խոսքը այդ բյուջեի կատարման մասին է․

 

 

 

«Սա չափազանց կարեւոր արձանագրում է, եւ ուրեմն՝ պետական բյուջեի կատարման մասին»,-ասաց ԱԺ խոսնակը՝ եւ սկսեց ոլորտից ոլորտ ծաղկաքաղով ներկայացնել կառավարության գրանցած արդյունքները․
Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները գերակատարվելու են, արդեն իսկ ակնհայտ է՝ առնվազն 62 մլրդ դրամով։ 
51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից։ Հունիսի 1-ից բարձրանան զինծառայողների աշխատավարձերը, սեպտեմբերի 1-ից կբարձրանա ուսուցիչներինը։ 
410 բնակարան անհատույց տրամադրվել է զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքներն։ 
209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, եւս 200 հազարինը կբարձրանա Հարկային օրենսգրքի փոփոխությունից հետո։ 
85 հազար թոշակառուի եւ նպաստառուի թոշակ եւ նպաստ բարձրացվել է պարենային աղքատության գծից, այս մարդիկ առնվազն չեն սովելու։  
2019 թվականի հունվարի մեկից բարձրացվել է ավելի քան 10 հազար բուժաշխատողի աշխատավարձ։ 
Մաքրվել է շուրջ 125 հազար վարկառուի վարկային պատմություն։ 
Տարածքային համաչափ զարգացման համար վիճակի բարելավման նպատակով 2018 թվականին կառավարությունը համայնքներում իրականացրել է 152 ծրագիր՝ 3,8 մլրդ դրամ ծավալով։ 2019-ին այս նպատակի համար մտադիր ենք հատկացնել 10 մլրդ դրամ։ 
2018-ին 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինության պլանը, նորոգվել է 200 կմ ճանապարհ։ 2019-ին նախատեսվում է նորոգել առնվազն 330 կմ ճանապարհ։
Հիմնվել է 17 նախակրթարան՝ Երեւանում եւ մարզերում։ 
2018-ին Հայաստան ժամանումների թիվը 15,313-ով գերազանցել է մեկնումների թվին»,- թվարկեց Միրզոյանը, խոսեց նաեւ ոսկու պաշարների վերականգնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին՝ նշելով․ «Սա ինչ է, եթե ոչ բյուջեի վատ նախագծի փայլուն գերակատարում»։
Անդրադառնալով այն քննարկումներին, թե վարչապետը լավն է, կադրային քաղաքականությունը՝ վատը՝ Միրզոյանը կոչ արեց օդի մեջ չխոսել, եւ օրինակ բերեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, եւ այլ նախարարների․
«Նայեք, վատ նախարար է՞ Տիգրան Խաչատրյանը։ Հակոբ Արշակյանը ոլորտի հետ կապ չունի՜, էս պատահական մարդիկ ո՞նց եկան էս ոլորտները ղեկավարեցին, կամ արդարադատության նոր նախարար Ռուստամ Բադասյանը, մի հատ ասուլիս չի տվել, ասում եք՝ վատ, կտեսնեք, որ նրանից լավ նախարար չի եղել։ Ոչ մի նախարար 250 անշարժ գույք չունի։ Մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա՝ չկա ոչ մեկիդ երեխու հաշվին»,-ասաց ԱԺ խոսնակը՝ ակնարկելով Քոչարյանի որդու հաշվին երկու տարում 18 մլն դոլար փոխանցելուն։
Ի վերջո, դիմելով ՀՀ կառավարության անդամներին՝ Միրզոյանն ասաց․
«Հարգելի կառավարություն, ես տեսնում եմ երկու ուղղություն՝ հարցերի օպերատիվ լուծումներ եւ երկարաժամկետ պլանում արդյունք ակնկալող ջանքեր։ Ես ձեզ աջակցում եմ եւ խնդրում եմ շարունակեք այս երկու ուղղությունները անել։ Այս ամենն անցնելու է եւ օրվա վերջում մնալու է տեսլականը, թե մեր երկիրը ինչպիսին է լինելու, մեր քաղաքացիներն ինչպես են ապրելու։ Լուծեք սոցիալական հարցերը եւ ենթակառուցվածքներն ու ներդրումային միջավայրերը զարգացրեք, այնպես, ինչպես արել էք։ Ամեն ինչ փայլուն է, կեցցեք, շնորհակալութուն»,-եզրափակեց Արարատ Միրզոյանը։

«Սա չափազանց կարեւոր արձանագրում է, եւ ուրեմն՝ պետական բյուջեի կատարման մասին»,-ասաց ԱԺ խոսնակը՝ եւ սկսեց ոլորտից ոլորտ ծաղկաքաղով ներկայացնել կառավարության գրանցած արդյունքները․

Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները գերակատարվելու են, արդեն իսկ ակնհայտ է՝ առնվազն 62 մլրդ դրամով։ 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից։ Հունիսի 1-ից բարձրանան զինծառայողների աշխատավարձերը, սեպտեմբերի 1-ից կբարձրանա ուսուցիչներինը։ 410 բնակարան անհատույց տրամադրվել է զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքներն։ 209 հազար մարդու աշխատավարձ բարձրացել է, եւս 200 հազարինը կբարձրանա Հարկային օրենսգրքի փոփոխությունից հետո։ 85 հազար թոշակառուի եւ նպաստառուի թոշակ եւ նպաստ բարձրացվել է պարենային աղքատության գծից, այս մարդիկ առնվազն չեն սովելու։  2019 թվականի հունվարի մեկից բարձրացվել է ավելի քան 10 հազար բուժաշխատողի աշխատավարձ։ Մաքրվել է շուրջ 125 հազար վարկառուի վարկային պատմություն։ Տարածքային համաչափ զարգացման համար վիճակի բարելավման նպատակով 2018 թվականին կառավարությունը համայնքներում իրականացրել է 152 ծրագիր՝ 3,8 մլրդ դրամ ծավալով։ 2019-ին այս նպատակի համար մտադիր ենք հատկացնել 10 մլրդ դրամ։ 2018-ին 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինության պլանը, նորոգվել է 200 կմ ճանապարհ։ 2019-ին նախատեսվում է նորոգել առնվազն 330 կմ ճանապարհ։Հիմնվել է 17 նախակրթարան՝ Երեւանում եւ մարզերում։ 2018-ին Հայաստան ժամանումների թիվը 15,313-ով գերազանցել է մեկնումների թվին»,- թվարկեց Միրզոյանը, խոսեց նաեւ ոսկու պաշարների վերականգնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին՝ նշելով․ «Սա ինչ է, եթե ոչ բյուջեի վատ նախագծի փայլուն գերակատարում»։

 

 

Անդրադառնալով այն քննարկումներին, թե վարչապետը լավն է, կադրային քաղաքականությունը՝ վատը՝ Միրզոյանը կոչ արեց օդի մեջ չխոսել, եւ օրինակ բերեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին, եւ այլ նախարարների․

«Նայեք, վատ նախարար է՞ Տիգրան Խաչատրյանը։ Հակոբ Արշակյանը ոլորտի հետ կապ չունի՜, էս պատահական մարդիկ ո՞նց եկան էս ոլորտները ղեկավարեցին, կամ արդարադատության նոր նախարար Ռուստամ Բադասյանը, մի հատ ասուլիս չի տվել, ասում եք՝ վատ, կտեսնեք, որ նրանից լավ նախարար չի եղել։ Ոչ մի նախարար 250 անշարժ գույք չունի։ Մի 10 միլիոն դոլարն ի՞նչ ա՝ չկա ոչ մեկիդ երեխու հաշվին»,-ասաց ԱԺ խոսնակը՝ ակնարկելով Քոչարյանի որդու հաշվին երկու տարում 18 մլն դոլար փոխանցելուն։

Ի վերջո, դիմելով ՀՀ կառավարության անդամներին՝ Միրզոյանն ասաց․
«Հարգելի կառավարություն, ես տեսնում եմ երկու ուղղություն՝ հարցերի օպերատիվ լուծումներ եւ երկարաժամկետ պլանում արդյունք ակնկալող ջանքեր։ Ես ձեզ աջակցում եմ եւ խնդրում եմ շարունակեք այս երկու ուղղությունները անել։ Այս ամենն անցնելու է եւ օրվա վերջում մնալու է տեսլականը, թե մեր երկիրը ինչպիսին է լինելու, մեր քաղաքացիներն ինչպես են ապրելու։ Լուծեք սոցիալական հարցերը եւ ենթակառուցվածքներն ու ներդրումային միջավայրերը զարգացրեք, այնպես, ինչպես արել էք։ Ամեն ինչ փայլուն է, կեցցեք, շնորհակալութուն»,-եզրափակեց Արարատ Միրզոյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին