▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բացատրություն տուր մեր ժողովրդին, թե ինչու՞ էիր հանդիպել ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանին»

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական դատարանի նախագահ Հ. Թովմասյանին. անձամբ ինձ, որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքիր է, թե ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Կոպիրկինը ի՞նչ գործ ուներ ՍԴ-ում և ի՞նչ հարցեր էիր քննարկում նրա հետ: Ակնհայտ է, որ նա իրավունք չուներ ՍԴ նախագահի հետ քննել ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքական հարցեր, որոնք դուրս են ՍԴ-ի նախագահի և օտարերկրյա դեսպանի լիազորությունների շրջանակից և կարող են համարվել կոպիտ միջամտություն ՀՀ-ի ներքին գործերին: Ուրեմն ինչի՞ մասին է խոսքը, բացատրություն տուր մեր ժողովրդին: Դու անմիջապես պետք է նաև հայտարարես, թե նախքան այդ հանդիպումը, երկիրի քաղաքական ղեկավարությանը տեղեկացրե՞լ ես այդ մասին և ՀՀ վարչապետից կամ նախագահից թույլտվություն ստացե՞լ ես այդ հանդիպման կապակցությամբ: Իսկ եթե՝ ոչ, ապա ժողովուրդը հիմքեր կունենա համարելու, որ դու հակապետական դավադիր գործունեությամբ ես զբաղվում ՌԴ դեսպանի հետ, ինչը կնշանակի, որ դու պետական դավաճան ես՝ դրանից բխող հետևանքներով»:

 

 

 

Ըստ պաշտոնական տեղեկատվության, 2019 թվականի հունիսի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ վերջինիս նախաձեռնությամբ:

Այս մասին կարդում ենք Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սահմանադրական արդարադատության ոլորտում հայ-ռուսական համագործակցության հարցերին։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դեսպանին տեղեկություններ է ներկայացրել 2019 թվականի մայիսին իր գլխավորած պատվիրակության Սանկտ Պետերբուրգ կատարած այցի մասին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանի նախագահի հրավերով։ Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի դատաիրավական համակարգին առնչվող խնդիրներին և այլ հարցերի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին