▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչն է միավորում ադրբեջանական վերնախավին, Մալթային և հետաքննող լրագրող Դաֆնեի սպանությանը

ՀՀ ԱԺ պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական 
հանձնաժողովի և ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանի «Ի՞նչն է միավորում ադրբեջանական վերնախավին, կղզի-պետություն Մալթային և հետաքննող լրագրող Դաֆնեի սպանությանը» վերտառությամբ ելույթը ԵԽԽՎ  ամառային նստաշրջանի 26.06.2019թ. նիստում:

Դաֆնե Կարուանա Գալիսիայի անունը չպետք է մոռացվի այս դահլիճում, մեր երկրներում և այլուր, քանի որ նա ճշմարտության կողքին կանգնեց, նա պաշտպանեց այն, ինչն էթիկայի տեսանկյունից ճիշտ է և ուղղված է ի բարօրություն սովորական մարդկանց: 

Երբ մենք քննարկում էինք պարոն Վան դեր Վարթի զեկույցը, ադրբեջանական լաունդրամատի կողմից մեր գործընկերները փորձեցին արագ հերքել, որ համաշխարհային կոռուպցիայի աղբյուրներից մեկը հենց Ադրբեջանն է: Ես այսօր հնչեցնում եմ անուններ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, այդ նախագահի աղջիկները, Ադրբեջանի Արտակարգ դրության նախարարը, Ադրբեջանի Էներգետիկայի նախարարը. նրանք բոլորն էլ հանդիսանում են ընկերությունների սեփականատերեր, ում պատկանում են Պիլատուս բանկի բաժնեմասերը: 

Կոռուպցիան երբեք հասարակ մարդկանց համար չէ: Կոռուպցիայից օգտվում են քաղաքական գործիչներն ու գործարարները, ովքեր երբեք ինքնուրույն կանգ չեն առնի: Նրանք կգնեն իրենց ազդեցությունը թվացյալ ժողովրդավարական երկրներում, կվերաձևակերպեն քաղաքական համակարգը՝ ըստ իրենց հայեցողության և կօգտագործեն այդ երկրները իրենց հետ անօրինական հարստացման սխեմաները զարգացնելու համար: 

Մալթայում ժողովրդավարության և իրավունքի գերակայության բարելավումը կարևոր է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին