▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ի համար հնարավորությունների շրջան է. Արմեն Սարգսյանը՝ ՄԱԿ ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին

 

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, հանդիպել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ:

UNCTAD-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին՝ իր առաջարկությունն ընդունելու և համաժողովի՝ Նշանավոր անձանց քննարկմանը (UNCTAD Panel of Eminent Persons) միանալու համար։ Այս խումբը, որը կազմված է 7 հոգուց, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին խորհրդատվություն է տրամադրում ներկայիս առանցքային ու հրատապ տնտեսական զարգացման մարտահրավերների վերաբերյալ, գեներացնում գաղափարներ՝ դրանց հաղթահարմանն ուղղված միջազգային նախաձեռնությունների համար։

Նշելով, որ Առևտրի և զարգացման համաժողովը ՄԱԿ-ի կարևորագույն ինստիտուտներից մեկն է, Հանրապետության նախագահը բարձր է գնահատել կառույցի գործունեությունը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Համաժողովին և անձամբ գլխավոր քարտուղարին՝ Հայաստանի ներդրումային քաղաքականությանը վերաբերող զեկույցի անհատույց պատրաստումը ձեռնարկելու համար. Այդպիսի առաջարկությամբ հանդես էր եկել նախագահ Սարգսյանը, և անցյալ տարի Ժնևում կայացած հանդիպման ժամանակ համապատասխան պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Հայաստանի նախագահը կարևոր է համարել այդ փաստաթղթի պատրաստումը նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման տեսանկյունից: Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ UNCTAD-ի թիմի՝ վերջերս Հայաստան կատարած այցն օգտակար կլինի զեկույցի համար, որը պատրաստ կլինի այս տարվա հոկտեմբերին։

«Այժմ Հայաստանի համար հնարավորությունների ժամանակաշրջան է, և մենք պետք է շարունակենք աշխատել շատ սերտորեն»,- ընդգծել է նախագահը, ավելացնելով, որ Հայաստանը շատ բան կարող է անել, սովորել և ներդնել համաժողովի հետ համագործակցելով։

На данном изображении может находиться: 1 человек, улыбается, стоит, борода и на улице

 

 

 

 

 

 

 

 

 

Հանդիպումից հետո ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը մասնավորապես ասել է, որ նախագահ Սարգսյանի առաջարկը՝ Հայաստանին վերաբերող զեկույցը պատրաստելիս ներդրումների քաղաքականության շրջանակի և ինստիտուցիոնալ կառուցվածքի վերլուծությունն իրականացնել աշխարհում գոյություն ունեցող մարտահրավերների ու հնարավորությունների համատեքստում, շատ արդիական է։ 

«Բոլոր այս մարտահրավերներն ընկած են համաշխարհային քաղաքական ու տնտեսական աշխարհաքաղաքականության սրընթաց փոփոխությունների հիմքում։

Այս համատեքստում ոչ միայն Հայաստանը, այլև մյուս երկրները պետք է վերանայեն իրենց զարգացման ռազմավարությունը, առևտրի ու ներդրումների քաղաքականությունը։ Նախագահ Սարգսյանը ներկայացրեց 21-րդ դարում Հայաստանի զարգացման իր տեսլականը»,- ասել է Ջեյմս Ժանը։

«Նրա առաջադեմ հայացքները չափազանց օգտակար էին մեզ համար, և մենք դրանք հաշվի կառնենք Հայաստանի ներդրումների քաղաքականության տեսության մշակման ժամանակ։ Առաջիկա ամիսներին մենք տքնաջան աշխատելու ենք Հայաստանի համար ներդրումային քաղաքականության տեսության մշակման շուրջ՝ արդարացնելու նախագահի ակնկալիքները։ Արդեն սեպտեմբերին մենք կգանք Հայաստան՝ զեկուցելու նրան ու կառավարությանն առաջարկների վերաբերյալ և միասին աշխատելու՝ դրանք մեր քննարկումների ու որոշումների հիման վրա կյանքի կոչելու նպատակով»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին