▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայու քաղցկեղը. Արմեն Մարտիրոսյանը հայաստանյան իրադարձությունները համեմատում է հիվանդության հետ

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


Քաղցկեղ: – Հիվանդությունների խումբ, որի հիմքում բջջի չկանոնակարգված բազմացումն է և դեպի այլ օրգաններ տարածվելու պոտենցիալ ունակությունը։ Հնարավոր ախտանիշներն են՝ արյունահոսություն, ձգձգվող հազ, առանց ակնհայտ պատճառի քաշի կորուստ և այլն։

Նրանք բուսնեցին մեր միջից։ Նրանք առաջին հայացքից մերոնք էին, անգամ՝ երկրորդ և երրորդ հայացքից։


Նրանք սկզբից անջատեցին մեր զգուշավորության զգայանները։ Ուղեղի ասածը չհասկանալով ու տեսնելով իշխող ուժի՝ ոչ մեր երազանքներին համապատասխան պահվածքը, ժողովուրդը մեկ այլ բան էր փնտրում, ավելի արդար և ավելի խոստումնալից։

Իրենք ասացին, որ կլինեն ամենաարդարը և կտան շատ խոստումներ՝ անգամ անիրականալի։ Մեր օրգանիզմի անվտանգության համակարգը չդիմացավ։ Մեր այն առողջ ու հասկացող բջիջները, որոնք և՛ նրանց էին ճանաչում, և՛ տիրող իրավիճակն էին ադեկվատ ընկալում, անտեսվեցին ու չլսվեցին։ Օրգանիզմը խոստումների քանակից թունավորվել էր և արբածությունը չէր թողնում։

 

 

 

Հետո նրանք սկսեցին իրենց մեջ եղած բայց թունավորությունից ուշքի եկած բջիջներին սպանել։ Աշնանային արյունալի օր էր։ Նոր հազարամյակից 65 օր առաջ։

Ուշքի եկած բջիջների սպանվելուց հետո շատ բջիջների արբածությունը թողեց և նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն։

Բայց ավելի մեծ թույնի դոզա էր նախապատրաստած նաև սրանց համար։ Թույնը կոչվում էր թալանելու, խլելու, քցելու հնարավորություն ստանալ։

Բանականությունը կրկին դուրս եկավ հրապարակ։

Նրանք մի կողմից առնելու թույնի դոզան էին մեծացնում և բոլոր տատանվող բջիջներին, որպես «իրենց հաճախորդ», «լավ ճանաչում», մյուս կողմից՝ ինֆորմացիոն թույն էին թափում բոլոր առողջ և թմբիրից դուրս եկածների վրա։

Տեսնելով, որ պարտվել են, և Բանականությունը կրկին գերիշխում է, նրանք սկսեցին մեր թունավորված ու թմրեցված զինվոր զավակների և խուժանի ձեռքերով մեզ սպանել։

Արյունալի գարնանային օր էր։ Գարնան առաջինը։

Սպանեցին։ Ամբողջ օրգանիզմը թույնի քանակից թարս էր աշխատում։ Սևը դարձել էր սպիտակ, վարդագույնը՝ թարախագույն, թափանցիկը՝ կեղծ, օգտատերը՝ ֆեյք, մթնոլորտը՝ գաղջ։

Ամբողջ օրգանիզմը թմբիրի մեջ էր։ Մեր մեծամասնությունը վարակված էր և թմրամոլի պես 10000-ի և պատժից ազատվելու խոստումի դիմաց պատրաստ էր վաճառել իր երեխայի ապագան։ Մի փոքր մասն էր ճրագը պահում, որ կա մարմնում անվարակ կղզյակ։

Ու օրգանիզմի դիմադրությունը կոտրվել էր։

Խելագար բջիջները չափն ու իրականության զգացողությունը կորցրել էին։ Գրել էին Սահմանադրություն, որը կարող էր օրինական դարձնել նրանց հավերժ հիվանդ կառավարումը։ Հենց դա էլ դարձավ իրենց վախճանի բանաձևը։ Իրենք թույնով գրել էին մեր ապագան։ Թույնով հյուսել էին մեր վախճանի սարդոստայնը։

Եկավ հեղափոխությունը։ Ճառագայթում կկոչեք, թե քիմիաթերապիա՝ մեկ է։ Օրգանիզմի համար ճգնաժամ էր, որից հետո չարորակը սկսեց խեղճանալ։

Բայց քաղցկեղը մնում է քաղցկեղ։ Չար բջիջները քայլ առ քայլ գնում ընկնում էին իրենց գրած ընտրությունների սարդոստայնը՝ սկզբից վարչապետի, հետո ԱԺ, վերջին թունավոր սարդոստայնը՝ ՍԴ կազմի մասին դրույթն էր։

Համոզված եմ՝ իրենք իրենց խժռելու են նաև այնտեղ, իսկ մեծ չարորակը բանտարկվելով իր հետևից բոլոր չար բջիջներին տանելու է լցնի փուռը՝ մաքրելով օրգանիզմը՝ մեր պետության օրգանիզմը։

«Իսկ մենք ձեր անկիրթ ու բարբարոս տեսակը երբեք չենք հանդուրժելու, քանզի անիրավությունը, բռնությունը, տգիտությունն ու գավառամտությունը հանդուրժող ժողովուրդը ապագա չունի»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին