▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն հրաժարվել է տրամադրել անվտանգության երաշխիքներ. Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈւՆԵՍԿՕ-ին

 

Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ կոչ անելով  ուշադրություն հրավիրելԱդրբեջանի արատավոր գործելաոճի  վրա: Այսօր հրավիրված ճեպազրույցում հայտարարեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին, որպես դիտորդ մասնակցելու հրավեր, ի շարս այլ պետությունների, ապրիլին ստացել էր նաև Հայաստանի պատվիրակությունը։ 
Ըստ Նաղդալյանի՝ Հայաստանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Ադրբեջանից անվտանգության հավելյալ միջոցներ ստանալու՝ Հայաստանի պատվիրակության մասնակցության համար:
«Միջոցառումից երկու օր առաջ՝ հունիսի 28-ին, հայկական պատվիրակությունն ստացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության երաշխիքներ: Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությանը տվյալ միջոցառմանը, ինչն իր մեջ արատավոր նախադեպ է պարունակում, երբ մշակութային և բնական համաշխարհային ժառանգության կոնվենցիայի անդամ մեկ պետություն կարող է արգելափակել անդամ մեկ այլ պետության՝ նիստին մասնակցելու իրավունքների իրականացմանը: Այս առնչությամբ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրություն հրավիրել այս արատավոր գործելաոճի վրա, ինչպես նաև հանդես գալ խիստ դատապարտող դիրքորոշմամբ»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ կոչ անելով  ուշադրություն հրավիրելԱդրբեջանի արատավոր գործելաոճի  վրա: Այսօր հրավիրված ճեպազրույցում հայտարարեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հունիսի 30-ից հուլիսի 10-ը Բաքվում անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը, որին, որպես դիտորդ մասնակցելու հրավեր, ի շարս այլ պետությունների, ապրիլին ստացել էր նաև Հայաստանի պատվիրակությունը։ 

 

 

 

 

 

Ըստ Նաղդալյանի՝ Հայաստանը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Ադրբեջանից անվտանգության հավելյալ միջոցներ ստանալու՝ Հայաստանի պատվիրակության մասնակցության համար:

«Միջոցառումից երկու օր առաջ՝ հունիսի 28-ին, հայկական պատվիրակությունն ստացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում Ադրբեջանը հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության երաշխիքներ: Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությանը տվյալ միջոցառմանը, ինչն իր մեջ արատավոր նախադեպ է պարունակում, երբ մշակութային և բնական համաշխարհային ժառանգության կոնվենցիայի անդամ մեկ պետություն կարող է արգելափակել անդամ մեկ այլ պետության՝ նիստին մասնակցելու իրավունքների իրականացմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Այս առնչությամբ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրություն հրավիրել այս արատավոր գործելաոճի վրա, ինչպես նաև հանդես գալ խիստ դատապարտող դիրքորոշմամբ»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

 

Մամուլի ասուլիսը ամբողջությամբ՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին