▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաճախ եմ հանդիպում Սերժ Սարգսյանի հետ. Արա Բաբլոյան

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կապը պահում է եւ հաճախ է հանդիպում նրա հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արա Բաբլոյանը։

Հարցին՝ արդյոք ինքը շարունակում է մնալ հանրապետական, եւ այս շրջանում ինքն արե՞լ է հետեւություն, թե ինչու հանրությունը մերժեց ՀՀԿ-ին, Բաբլոյանը պատասխանեց. «Ես մնում եմ Արա Բաբլոյանը, ես մնում եմ իմ տեսակետներին։ Ամեն դեպքում ես պատասխան եմ տալիս իմ կեցվածքով, պահվածքով, մնացած հետեւությունները դուք արեք, ես հետեւություն անելու կարիք չունեմ»։

 

 

Հարցին՝ ինքն ինչպես է գնահատում ԱԺ-ի աշխատանքը, Բաբլոյանն ասաց, որ կարծես վատ չեն աշխատում. «Ես առանձնապես շատ չեմ հետեւում»։

Դիտարկմանը, որ իշխանափոխությունից հետո առողջապահության ոլորտում բազմաթիվ կոռուպցիոն գործարքներ են բացահայտվել, սակայն ՀՀԿ-ի օրոք այդ ամենի վրա աչք էր փակվում, Բաբլոյանն առաջարկեց ժամանակից շուտ գնահատականներ չտալ. «Այդ հարցերի պատասխանը կտան նրանք, ովքեր դրանով զբաղվում են, քանի որ ամփոփված չեն հարցերը, քննություններն ավարտված չեն, եկեք ժամանակից շուտ գնահատականներ չտանք»։

Բաբլոյանն ասաց, որ չի թողել քաղաքականությունը, հիմա զբաղվում է առողջապահության քաղաքականությամբ, նա հիմա «Արաբկիր» ԲԿ-ի գիտական խորհրդի ղեկավարն է։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին