▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թող շոգերը անցնի, նոր...Սերժ Սարգսյանի արձագանքը Արցախի հարցով զարգացումների մասին հարցին

Արդեն տեղեկացրել ենք, որ Սերժ Սարգսյանը Արագածոտնի մարզի Աղձք գյուղում գտնվող հայոց արքաների դամբարան այցելության ժամանակ զրուցել է լրագրողների հետ: Հարցին, թե արդյոք հետեւում է Արցախի հարցով զարգացումներին, նա պատասխանեց. «Այսօր նմանատիպ հարցերի պատասխանելու օրը չէ՝ թող շոգերը անցնի, նոր»:

 

 

 

Նա շնորհավորեց Սահմանադրության օրվա կապակցությամբ եւ մաղթեց, որ բոլորն ամեն կերպ պաշտպանեն Սահմանադրությունը՝ անկախ նրանից լա՞վ են համարում, թե՞ վատ. «Մաղթում եմ, որ ամեն կերպ պաշտպանեք մեր Սահմանադրությունը, անկախ նրանից՝ լա՞վ եք համարում, թե՞ վատ: Մեզանից յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի, իրավաբանի տեղ եւ փորձում մեկնաբանություններ տալ. ինչ կա, մեզ համար պարտադիր է»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին