▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ այնպես պետք է ելույթ ունենա, որ Ադրբեջանում ծանր տանեն․․․Անի Սամսոնյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ-ում

 

«Մարդ այնպես պետք է ելույթ ունենա, որ Ադրբեջանում հատուկ ռեպորտաժ պատրաստեն իրենց արարքների պատասխանները ստանալու մասին: Անի Սամսոնյան ջան, ելույթդ մեր հարևանները շատ ծանր են տարել․․․»,- գրել է Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում։

Անի Սամսոնյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ-ում` թարգմանաբար՝ ստորև․ 


Պարոն նախագահ,
Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել զեկույցների մի քանի ասպեկտների վրա: Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքների ներառումը կուժեղացնի բանաձևի նախագիծը, մինչդեռ այնպիսի սկզբունքների անտեսումը, ինչպիսիք են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, կազդի դրա արժեքավորության վրա:
Հիշեցնեմ, որ անցյալ տարի Բեռլինի հռչակագրում ԵԱՀԿ ԽՎ-ն հավասարապես անդրադարձավ Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքներին: Ի՞նչ ուղերձ ենք ուզում հղել: Մենք դե՞մ ենք սրան, թե՝ ոչ, հարգելի գործընկերներ: Մենք դրական կերպով արձանագրել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի պատվիրակության անդամների կողմից կատարված փոփոխությունները, որոնք մի փոքր այլ կերպ, բայց այնուամենայնիվ փորձում են հավասարակշռել ուղերձները միջազգային միջնորդների դիրքորոշմանը համապատասխան:

Կարդացեք նաև ԼՂ հակամարտության հետ կապված խնդրահարույց դրույթներով բանաձև՝ ԵԱՀԿ-ում. «Պարո′ն Գուլիև, Դուք հակասում եք Ձեր իսկ ԱԳ նախարարին» «Եթե մետաղի թափոնները չհավաքեն, վերամշակողների վրա ճնշումը մեծանալու է». Էկոնոմիկայի նախարար «Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, ես կարծում եմ, նա կունենա լուրջ խնդիրներ». Անի Սամսոնյան Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Հայաստանի կառավարությունը ակտիվորեն ներգրավված է Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցություններին:

Մի շարք հանդիպումներ տեղի են ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների և արտաքին գործերի նախարարների մակարդակով: Նրանք հանգել են հակամարտության գոտում լարվածության կտրուկ նվազեցմանը և կողմերի միջև վստահության միջոցների հաստատմանն ուղղված ջանքերին: Կողմերը պայմանավորվել են ամրապնդել հրադադարի ռեժիմը, ստեղծել ուղղակի հաղորդակցման գիծ, միջոցներ ձեռնարկել մարդկանց նախապատրաստելու խաղաղության համար: ԵԱՀԿ գործող նախագահը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ճանաչել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկխոսության դրական դինամիկան և կառուցողականությունը:
Հարգելի իմ գործընկեր պարոն Գուլիևն հակասում է իր նախարարին: Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու իրենց ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ուղղված կարգավորում գտնելու գործում: Ադրբեջանի մեր գործընկերը հղում է կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին: Ցանկանում եմ շեշտել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հարցը չի համարում քաղաքական կարգավորմանը ենթակա, ոչ էլ սահմանափակել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կիրառումը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր չորս բանաձևերը ընդունվել են ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ, որոնք հաստատել են անմիջապես հրադադար հայտարարելու պահանջը: Ցավոք, չնայած լարվածության զգալի կրճատմանը, ամբողջական հրադադարը և դրա կոնսոլիդացիան շարունակում են մնալ մարտահրավեր մինչ օրս: Ընդ որում, բանաձևերը ճանաչում են Լեռնային Ղարաբաղի իշխանություններին որպես հակամարտության կողմ: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձևը, որին Ադրբեջանն հղում է կատարում, մերժվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ինչը բացահայտում է դրա իրական արժեքը:
Հարգելի գործընկերներ, ԵՄ երկրներում մեծամասնությունը չի աջակցել ՄԱԿ-ի այս բանձևին: Բնակչության համար նախապատրաստումը խաղաղության պահանջում է քաղաքական կամք, որը բխում է հասարակական աջակցությունից: Այն հազիվ թե արդյունքներ տա ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության բացակայության պայմաններում: Խաղաղությունը գալիս է այնպիսի արժեքների հետ, ինչպիսիք են քաղաքական մասնակցությունը, ազատ ընտրությունները, ակտիվ քաղաքացիական հասարակությունը և ազատ մամուլը: Ադրբեջանի հասարակության ռադիկալացումը, յուրաքանչյուր ոլորտում նույնիսկ սպորտում բաժանարար գծեր ձևավորելը, ձգձգում է հարցի խաղաղ կարգավորման գործընթացը:
Հարավային Կովկասում հետագա ժողովրդավարական վերափոխումը կարող է բարենպաստ միջավայր ստեղծել Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև իրական երկխոսություն ունենալու համար: Մենք կարևորում ենք ոչ թե 1000 քառակուսի կիլոմետրը, այլ 1000 մարդկային կյանք, նրանց իրավունքներն ու ամենօրյա տառապանքը: 21-րդ դարում կարևորվում են մարդու իրավունքներն ու մարդկանց ցանկությւոնը կերտելու իրենց ապագան ազատ ճնշումներից և հալածանքից: Եթե բանաձևի նախագիծը ընդունվի ներկայիս ձեւակերպմամբ, ապա այն կարող է տապալել խաղաղ գործընթացի դրական դինամիկան՝ հանգեցնելով սխալ հաշվարկների և այդպիսով հակամարտության գոտում լարվածության ավելացմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին