▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մհեր Գրիգորյանը` վիզաների ազատականացման մասին

«Եթե մենք սկսենք փորձ անել այս ճանապարհային քարտեզով սահմանված միջոցառումների ֆորմալ իրականացման ուղի ընտրել, դա փակուղի կլինի, որովհետեւ գլոբալ իմաստով ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ունի հետեւյալ տրամաբանությունը. եթե մենք ուզում ենք ունենալ վիզաների ազատականացում, նշանակում է, որ մեր կյանքի ստանդարտները պետք է շատ մոտ լինեն եվրոպական ստանդարտներին, հակառակ դեպքում՝ վիզաների ազատականացման գաղափարն ինքն իր իմաստը կկորցնի»,-  ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նիստում`ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզի կիրարկմանը վերաբերվող քննարկման ժամանակ ասել է  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն` անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին:

Կյանքի որակի ասիմետրիայի պարագայում, ըստ փոխվարչապետի, վիզաների ազատականացումը կբերի միգրացիայի. «Ինձ թվում է՝ բոլորիս ցանկությունն է, որպեսզի ստանդարտները սիմետրիկ լինեն, որպեսզի մեծ տարբերություն չլինի կյանքի որակի հետ կապված»: Իսկ ՀՀ-ԵՄ ճանապարհային քարտեզն, ինչպես հայտնի է, արդեն հաստատված է`վարչապետի որոշման ձեւով: Փոխվարչապետը նկատել է` այս փուլում ճանապարհային քարտեզով ամփոփեցինք այն միջոցառումները, որոնք ուժի մեջ են մտել`մոտ 200 միջոցառում: 14 երկիր վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. այն 70 տոկոսով վավերացված է: Հիմա իրավական գործընթացին պետք է անցնենք, ապա հաջորդ փուլում` երկրորդ ճանապարհային քարտեզին կանցնենք`առողջապահություն, կրթություն, սոցիալական ապահովություն ոլորտներում: 

Այլ մանրամասները`տեսանյութում 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին