▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ես ասում եմ առանց չափազանցության...Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքաշինության ու քաղաքակրթության մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր քննարկվել է կառավարության անելիքները 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման կապակցությամբ:

 

 

 

Իր խոսքում վարչապետը նշել է, որ նպատակը ոչ միայն  աղետի գոտին վերացնել է՝ տնակ-բնակարան տրամաբանության մեջ, այլև հարցը դիտարկել քաղաքաշինական զարգացման հեռանկարի մեջ: 

«Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ մեզանում , կարծես, թե այդքան էլ ընկալված չէ,  բայց քաղաքաշինություն ունի շատ խորը բովանդակային  նշանակություն, որն, ի վերջո, ստեղծում է հանրային մտածողության ձևերը,մոդելները, ֆորմաները: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ես, օրինակ, համոզված եմ, որ մեր ժողովրդի համար մեծագույն նշանակություն է ունեցել Հայաստանում Ալեքսանդ Թամանյանի գործունեությունը, որի արդյունքում դրվել է նաև քաղաքակրթական որոշակի վեկտոր և այդ քաղաքակակրթական վեկտորն է այսօր դրված մեր այսօրվա իրականության հիմքում: Պատահական չեմ համարում նաև, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության էպիկենտրոնը դարձավ Ալեքսանդր Թամանյանի ստեղծած Հանրապետության հրապարակը...Եվ սա ես ասում եմ առանց չափազանցության »:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին