▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թեժ գիծն» աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չունենանք. Նիկոլ Փաշինյան

 

Երեւանի եւ Բաքվի միջեւ «Թեժ գիծն» աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չունենանք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց մենք աշխատում ենք, որ բանակցություններն ունենան կոնկրետ արդյունք։ Ես հիմա միջազգային հանրության ներկայացուցիչներին, երբ ուզում եմ նկարագրեմ իրավիճակը, թե ինչու բանակցություններն առաջ չեն գնում, ասում եմ, որ կա մի պատճառ  եւ նախադասություն դրա համար։ Երբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ, ես ամբիոնից հայտարարեցի, որ ԼՂ հարցի լուծման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար, եւ սա ինչ–որ առումով աննախադեպ հայտարարություն էր, քանի որ ՀՀ ոչ մի ղեկավար չի ասել, որ որեւէ լուծում պետք է նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի»,–նշեց նա։
Վարչապետը համոզված է, որ սա լուրջ հիմք է ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար. «Իսկ ինչո՞ւ չկա առաջընթաց, որովհետեւ Ադրբեջանի նախագահը 100 տոկոսով նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել, նա էլ պետք է ասի, որ ԼՂ հարցի լուծման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի եւ Ղարաբաղի ժողովրդի համար։ Քանի այդ նախադասությունն այն կողմից չի հնչել, նշանակում է՝ բանակցություններն արդյունավետ չեն։ Հետեւաբար, որեւէ մեկը մտածո՞ւմ է, որ ԼՂ հարցի լուծումը կարող է ընդունելի լինել Ադրբեջանի ժողովրդի համար եւ ընդունելի չլինել Ղարաբաղի ժողովրդի եւ Հայաստանի ժողովրդի համար։ Եթե ինչ–որ մեկն այդպես է մտածում, ուրեմն նա ոչ Ղարաբաղի ժողովրդին է ճանաչում, ոչ Հայաստանի ժողովրդին, ոչ էլ ընդհանրապես հայ ժողովրդին»։

Երեւանի եւ Բաքվի միջեւ «Թեժ գիծն» աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չունենանք։ Այս մասին «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում  ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք աշխատում ենք, որ բանակցություններն ունենան կոնկրետ արդյունք, իսկ ինչո՞ւ դրանք չունեն կոնկրետ արդյունք: Երբ ես ուզում եմ միջազգային հանրության ներկայացուցիչներին նկարագրել, թե ինչու բանակցություններն առաջ չեն գնում, ասում եմ մի նախադասություն եւ նշում, որ կա մի պատճառ. Երբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ, ես ամբիոնից հայտարարեցի, որ ԼՂ հարցի լուծման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար, եւ սա ինչ–որ առումով աննախադեպ հայտարարություն էր, քանի որ ՀՀ ոչ մի ղեկավար չի ասել, որ որեւէ լուծում պետք է նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի:



 

Սա լուրջ հիմք է ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար, բայց Ադրբեջանի նախագահը հրաժարվում է արտաբերել այս նախադասությունը, իսկ առաջընթացի համար նա էլ պետք է ասի, որ հակամարտության կարգավորման տարբերակը պետք է ընդունելի լինի բոլորի համար»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ քանի այդ նախադասությունը ադրբեջանական կողմից չի հնչել, նշանակում է՝ բանակցություններն արդյունավետ չեն։

«Հետեւաբար, որեւէ մեկը մտածո՞ւմ է, որ ԼՂ հարցի լուծումը կարող է ընդունելի լինել Ադրբեջանի ժողովրդի համար եւ ընդունելի չլինել Ղարաբաղի ժողովրդի եւ Հայաստանի ժողովրդի համար։ Եթե ինչ–որ մեկն այդպես է մտածում, ուրեմն նա ոչ Ղարաբաղի ժողովրդին է ճանաչում, ոչ Հայաստանի ժողովրդին, ոչ էլ ընդհանրապես հայ ժողովրդին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին