▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավանաբար ինչ-որ անձինք փորձել են օգտագործել հարյուրավոր մարդկանց դժգոհությունը․ Արման Բաբաջանյանն՝ Իջևանի միջադեպի մասին

«Իջևան քաղաքի գլխավոր մայրուղին մնում է խցանված։ Այն վայրը, որտեղ տեղի են ունեցել հիմնական իրադարձությունները»,-գրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ներկայացնելով ուղիղ միացում դեպքի վայրից։

Նա, խմբակցության մեկ այլ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հետ, Իջևանում է։

 

 

 

 

 

 

 

 

 

 Արման Բաբաջանյանը նշել է, որ  բանակցությունների արդյունքում ճանապարհը բացված է, սակայն  դեռ երկար ժամանակ մեքենաների մեծ թվով կուտակումներ կան և ավելի վերևում խցանում է։
Պատգամավորի խոսքով՝ հավանաբար ինչ-որ անձինք փորձել են օգտագործել հարյուրավոր մարդկանց դժգոհությունը։ 

Հիշեցնենք նաև, որ ցուցարարները, որոնք, հիմնականում, փայտի գործով զբաղվողներն են, փակել էին միջպետական ավտոճանապարհը։ Նրանք պահանջում էին անտառահատման արգելքի վերացում և հանդիպում այն պաշտոնյայի հետ, որը արգելել է անտառից փայտ դուրս բերել։
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին