▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղքատ Հայաստանի ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ՇՔԵՂ ՃԱՇԿԵՐՈՒՅԹԸ

«Շուտով կլրանա 15 տարի, որ ես ԱՄՆ-ում եմ ապրում ու աշխատում: Ամեն օր երկու ժամի չափ երթևեկում եմ իմ մեքենայով օրվա ամենածանրաբեռնված երթևեկության ժամերին, երբ ճանապարհներին հարյուր հազարավոր մեքենաներ են երթևեկում: Նահանգը, որում ապրում եմ, ԱՄՆ-ի ամենաթանկ երկրորդ նահանգն է: Այս նահանգում հազարավոր մեծահարուստներ ու հարյուրավոր բարձրագույն պաշտոնյաներ են ապրում: Դեռևս ես այստեղի ճանապարհներին չեմ տեսել այնպիսի շքեղագույն ավտոմեքենաներ, ինչպիսիք սպասարկում են Երևանի «Դոլմամա» տարօրինակ անվամբ ռեստորանում ճաշող մեր աղքատ երկրի չինովնիկներին»:

Գրում է Համլետ Աբրահամյանը Ֆեյսբուքյան իր էջում

Հիշեցնենք, որ «168 ժամի» տեղեկացմամբ ժամեր առաջ Երևանի Պուշկինի փողոցում գտնվող «Դոլմամա» ռեստորանի մոտ բազմաթիվ շքեղ մեքենաներ էին հավաքվել: «Դոլմամայում» ճաշելու էին գնացել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը: Մինչ նրանց ժամանումը ռեստորան, տարածքի մեքենաները դուրս էին բերվել փողոցից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին