▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղանդավորների դեմ պայքարողները պահանջում են պաշտոնից հեռացնել բուհի ռեկտորին

Միացյալ Երիտասարդական Լիգան բազմաթիվ անգամ տեղեկացրել է, որ Անանիա Շիրակացի համալսարանի ռեկտոր Ս. Աֆյանը հանդիսանում է Կյանքի խոսք աղանդի անդամ, ունենալով բազմաթիվ ապացույցներ այդ մասին:
Մի քանի օր առաջ ՄԵԼ-ին դիմել էր մի աղջիկ, որը սովորում է այդ համալսարանի 3 կուրսում և տեղեկացրեց, որ այդ բուհում ռեկտորի իմացությամբ կատարվում է քարոզ: Բացի այդ նշեց, որ այդ համալսարանի հովանավորն է ԺԱԿ կուսակցությունը, որի մշտական դարձած միջոցառումներին, մասնակցելով այդ համալսարանի ուսանողները, մշտապես ենթարկվում են անհանդուրժողականության՝ լինելով Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ համալսարանի ռեկտորը մի անգամ հայկական լրատվականներից մեկում հերքեց ՄԵԼ-ի կողմից հրապարակված տեղեկությունը, որակելով բացահայտ սուտ, ապա Միացյալ Երիտասարդական Լիգան պահանջում է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից, որպեսզի անհապաղ ազատեն այդ մարդուն իր զբաղեցրած պաշտոնից:

 

Միացյալ Երիտասարդական Լիգա

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին