Առաջին տարի` Հայերը Քոբուլեթի են գնում ոչ թե հանգստանալու, այլ` ատամները սարքելու:
Երկրորդ տարի` ՀայերըՌուսաստան են գնում աշխատելու, իսկ ձմռանը նաև տաքանալու` Հայաստանում գազի թանկացման պատճառով:
Երրորդ տարի` Սիրիահայերը և անգամ Սփյուռքի նախարարության աշխատակիցները մասնակցում են «Թռանք տնից» համահայկական ֆլեշ-մոբին:
Չորրորդ տարի` վարչապետ Տիգրան Սարգսյանին վերջապես հաջողվում է լցնել բյուջեն օդի փողի, այսինքն թռիչքների հաշվին կուտակված հարկերի հաշվին:
Հինգերորդ տարի` Բոլորն ապրում են Ապահով Հայաստանում: Բոլորը` այսինքն մնացած քսան-քսանմեկ հոգին, Հայաստանում իսկ ավելի կոնկրետ Երևանում, իսկ էլ ավելի կոնկրետ Հյուսիսային պողոտայում...
Արման Հայրապետյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից