▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիկունքից մարդուն հարվածելը ստահակություն է

Փա′ռք Աստծո, որ Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում:

Փաստը մնում է փաստ, որ շատ փոքրոգիներ չեն մարսում ընտրական պրոցեսի հանդարտ ընթացքը և նման ստոր քայլով փորձում են ստվեր նետել մեր երկրի, ազգի և յուրաքանչյուրիս վրա: Այս նենգ քայլը դավաճանություն էր ազգին, պետությանը։ Այնքան նենգ, որ գնում են ցանկացած ոտնձգության։ Սպառել են պայքարի բոլոր օրինական ձևերը։ Թիկունքից մարդուն հարվածելը պայքար չէ։ Դա ստահակություն է, սրիկայություն։ 

Հուսամ՝ հանցագործությունն արագ կբացահայտվի, և բոլոր այն մարդիկ, ովքեր այս դեպքը փորձում են օգտագործել կրեդիտներ կուտակելու նպատակով, շուտով կամաչեն:

 

ՀՀԿ երիտ. թևի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին