▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտավորականությունն այլևս ոչ միայն անպիտան է, այլև խիստ վտանգավոր է իր տոտալիտար ստրկամտությամբ

Խնդրում եմ ընկերներիս կարդալ և, եթե կհիշեն մի մտավորականի, որ ինձ և իրենց կարող է ճիշտ ուղու կոչել, ապա առանց վարանելու թող մատնացույց անեն նրան: Կարծում եմ, մենք խեղդամահ ենք լինում...
Այսօրվա հայոց մտավորականության սերունդը նախկին տոտալիտար ռեժիմի կողմից այնքան է օգտագործվել, այնչափ է բանեցվել, այնքան է մաշվել, որ այլևս ոչ միայն անօգտագործելի է ու անպիտան թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական ժամանակների համար, այլև խիստ վտանգավոր է իր տոտալիտար ստրկամտությամբ ու հոգու աղքատությամբ, ոսպապուրի իր պնակի մտահոգությամբ, երբ հնարավորություն է ստանում ամբիոն բարձրանալ` կոչեր, լոզունգներ ու կարգախոսեր հռչակելու, հրապարակելու: Իսկ այդպիսինները դեպի ո՞ւր են կոչելու մեզ: Դեպի այնտեղ, ուր իրենք բարգավաճել են` դեպի տոտալիտարիզմ,  դեպի ստրկամտություն: Այդպիսիները չեն կարող ապրել առանց խոնարհվելու, առանց կուռքերի: Սկանդինավյան սինդրոմ կարծես լինի: Դա այն դեպքում է լինում, երբ մարդ իր թշնամու նկատմամբ լցվում է այնպիսի մահացու սարսափով, որ ոչ միայն վախենում է ատել ու արհամարհել նրան, այլև այնպես է հանձնվում իր թշնամուն, որ սկսում է նրան սիրել ու հարգել, հանդես գալ նրա պաշտպանությամբ, այսինքն` ոչ թե ամաչում է իր ստրկամտությունից ու տառապում այդ ախտով, այլ հպարտանում է իր ստրկամտությամբ ու ապրում, բարգավաճում այդ ախտով, միայն այդ ախտով: Իսկ թե ինչքանով է մեր մտավորականությունը տառապում այդ ախտով, հասկացա այն օրը, երբ հավաքվել էին ........ դահլիճում, որպեսզի հանուն իրենց մի պնակ ոսպապուրի հռչակեն Սերժ Սարգսյանին «պատվական, ազգային, վեհանձն հոգի մը, հայրենասեր անձ մը, ուսյալ կրթյալ դաստիարակյալ» և ...անպարտելի: ԱՀԱ թե ում ընտրյալն է Սերժ Սարգսյանը...

 

Արամ Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը


Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին