▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ լյավ ա չէ՞, որ Պարույրն արդեն էլ չի կարող դիմել ՍԴ

Ողջ պատճառն իմ հրամանագիրն էր, որը ես ստորագրել էի երեկ` միեւնույն ժամանակ զգուշացնելով, որ Հայրիկյանը հենց կարդաց այդ հրամանագիրը, հետ է վերցնելու յուր դիմումը:

Եւ ընդհանրապես, չեմ հասկանում՝ ինչո՞ւ մարգարեն էս քաղաքում հարգի չէ:
Չէ, Պարույրին նկատի չունեմ: ճ
Եւ մեկ անգամ եւս հոտնկայս հիշենք հրամանագիրս:
Հ.Գ. Ինչ լյավ ա չէ՞, որ Պարույրն արդեն էլ չի կարող դիմել ՍԴ: Վայ, ինչ լավ ա. հետո էլ ասում են` մեր կյանքում լավ բաներ չկան:

Ես` Կարմեն Ժորայի Դավթյանս, հրամանագիր եմ ստորագրում առ այն, որ Պարույր Արշավիրի Հայրիկյանը նշանակվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար... Յառաջին Յանրապետությունում:

Եւ քանի որ նրա համար չկան ժամանակային եւ մտային սահմանափակումներ, եւ նա կարող է հիվանդանոցում հիվանդ լինել, համաժամանակյա կարգով հայտնվել ասուլիսներում, յուր ոտքով գնալ յուրյանց տուն` անխոչընդոտ հանդիպելու` եսիմ ում, Սահմանադրական դատարանի առջեւ անխոչընդոտ քայլել, բարձրանալ դատարան` լրիվ անխոչընդոտ, արդեն լոկ իրեն հայտնի մոտիվացիաներով, որովհետեւ, ոնց երեւում է, իմպերիալիզմը արդեն նրան չի խանգարում, գուցե նույնիսկ օգնում է, այդով նա կարող է «այստեղ, այնտեղ, այլուր` ամենաուր» լինելու իր ինքնիշխան ամենակարողությամբ հայտնվել, ուստի սույն հրամանագիրը կարող է համարվել նրա՝ որպես ՀՀ հավերժ ԱԳ նախարարի «դոստուպ»:

Եթե մի հատ էլ վաղը չհրաժարվի ՍԴ տված իր դիմումից` ստանալով այս հրամանագրի ավետիսը:

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը՝ ֆեյսբուքյան իր էջից  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին