▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հետաքրքիր փաստեր պահպանակի մասին

1.Տարբեր երկրներում պահպանակն, այսպես ասած, իր տեղական-հումորային անվանումն ունի. օրինակ Գերմանիայում այն անվանում են` «փարիզցի», Ֆրանսիայում` «անգլիական գլխարկ», Իտալիայում` «ձեռնոց», ԱՄՆ-ում` «Ջիմիի գլխարկ», Հարավային Աֆրիկայում` «ֆրանսիական նամակ» և այլն:
2.ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում` Բուենոս Այրեսի պատմությունը խորհրդանշող 67-մետրանոց հուշարձանի վրա հագցրել են աշխարհի ամենամեծ պահպանակը: Այս ձևով քաղաքի ղեկավարությունը փորձել է կոչ անել երիտասարդներին` պայքարել «21-րդ դարի ժանտախտի» դեմ:
3.Մի անգամ որպես բողոքի նշան Բրիտանիայի «Ամուսնալուծված հայրեր» կազմակերպության անդամները Թոնի Բլեերի վրա պահպանակներ են նետել: Բոլոր պահպանակները լցված են եղել ալյուրով և թանաքով: Արդյունքում պահպանակները պատռվել են և Անգլիայի վարչապետը կապույտ փոշով է պատվել: Երբ դեպքի հետ կապված աղմուկը դադարեց, մեկ այլ հարց բարձրացվեց` պահպանակները պատռվել են, նշանակում է` որակն այն չէ:
4.Պարզվում է` պահպանակները կարող են կյանք փրկել. Կարիբյան ծովում ճամփորդության ժամանակ ուղևորուհին միամտաբար ջուրն է ընկել. նրա կյանքը փրկել է պահպանակների տուփը: Նա կարողացել է փուչիկի պես փչել բոլոր պահպանակները և դրանցից փրկարարական օղակի պես մի բան պատրաստել: Երեկ օր անց նրան փրկել է այդ կողմով անցնող նավի անձնակազմը:
5.Բրազիլացի նկարիչ Ադրիանա Բերտինին հայտնի է նրանով, որ պահպանակներից պատրաստում է ոչ միայն քանդակներ, այլև դրանց համար պահպանակներից հագուստ է ստեղծում:
6.Օրական մոտավորապես 600 հազար պահպանակ է օգտագործվում Հնդկաստանի Վարանասի քաղաքում` սարիի արտադրության ընթացքում: Կանայք պահպանակներով փայլեցնում են հաստոցների կոճերը, որոնք դրա շնորհիվ ավելի փափուկ են աշխատում:
7.Արգելված դեղանյութերը սահմանն անցկացնելու համար` կեղծարարները պահպանակները նախապես լցնում են այդ դեղանյութերով և հետո կուլ տալիս:
8.Մերձավոր Արևելքում պահպանակների համար նոր գործածում են գտել. Գյուղացիները դրանք տեղադրում են բետոնե շերտերի արանքում, ինչի շնորհիվ տանիքը ջրամեկուսիչ է դառնում: Իսկ ճանապարհների շինարարները պահպանակները գցում են եռացող ձյութի մեջ, որպեսզի ասֆալտն ավելի հարթ լինի:
9.Ամերիկյան զինծառայողները, անապատում գտնվելով, պահպանակները հրացանների վրա էին հագցնում, որպեսզի թույլ չտան, որ փողի մեջ ավազ չլցվի:

10.«Կատուներ» մյուզիքլի արտիստները միկրոֆոնները ամրացնում են հագուստի տակ, բայց քանի որ նրանք ներկայացման ժամանակ շատ են քրտնում, որպեսզի միկրոֆոնները քրտինքից չփչանան, դրանց վրա պահպանակներ են հագցնում: Այսպիսո, մեկ ներկայացման ժամանակ դերասանները մոտ 400 պահպանակ են օգտագործում:

72157632758375316

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին