▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոզերի գլուխը չի մտնում, որ ամեն մարդ պայքարում է յուրովի

Եթե իշխանության հետույքում ընտանիքով հանգրվանող մի պեդարաստ, եթե իրեն ընդդիմության տեղ դրած մի տարականի թուլա քաղաքական գործիչ, եթե մի հաստագլուխ գոմեշ-պատգամավոր, եթե մի օրանգունտանգի բալա լրագրմրտող-խմբագիր, եթե մեկ այլ իշուկ խոսնակ իր խոսքի մեջ տեղի-անտեղի գործածում է «Ժողովուրդ» բառը՝ ուրեմն նա ոչ միայն կարիերիստ ու ամբոխահաճո խոզ է, այլեւ ծախու խառնակիչ ու սեփական պետության դավաճան։
Ու նման урод-ներն անընդհատ որակումներ տալով, նույն պետության մեջ ապրող մարդկանց բեւեռացնելով՝ ոչ միայն երկպառակություն են մտցնում, այլեւ սերմանում են ծայրաստիճան ատելություն, թշնամություն ու զազրանք…
ԽՈԶԵՐԻ ԳԼՈՒԽԸ ՉԻ ՄՏՆՈՒՄ, ՈՐ ԱՄԵՆ ՄԱՐԴ ԱՊՐՈՒՄ, ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ, ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ Է Յ Ո Ւ Ր Ո Վ Ի։
Կրկնում եմ՝ Յ Ո Ւ Ր Ո Վ Ի։
Եթե մեկը ակտիվ հասարակական կյանք է վարում՝ (իրա ցավն էլ տանեմ ես)՝ նրան ասեք ակտիվիստ, ասեք՝ ցուցարար, չհամակերպվող… Մեկը հավատում է ինչ-որ вождь-ի, ասեք՝ «Ինչ-որ вождь-ի համակրող», եթե մեկը չի համակրում ոչ մեկին՝ ասեք նեյտրալ… չգիտեմ, մի բան ասեք, ուղղակի ասեք՝ ՄԱՐԴԻԿ, բայց ՄԻ ԱՍԵՔ ԺՈՂՈՎՈՒՐԴ։
ՀԿԿ-ական ինչ-որ կով ասում է՝ «Ժողովուրդն ընտրել է մեզ», «Բարեւականներն» ասում են՝ «Ժողովուրդը հաղթել է ու մեզ է ընտրել»… Իսկ ամբոխահաճո լրագրմրտողն ամենուր ցփնում է՝ «Ժողովուրդը կատարեց իր ընտրությունը», «Ժողովուրդը գնաց», «Ժողովուրդը կանգնեց», «Ժողովուրդը պառկեց» եւ այլն… Դե հիմա եկեք հասկանանք՝ դրանցից ո՞րն է ժողովուրդը։ Ու դուրս է գալիս, որ ով դրանցից մեկին չի ընտրել՝ ինքը էս ժողովրդից չի, ինքը չեչեն անջատողական ա…
Բա եթե խառնակիչ-դավաճան չլինեն, ո՞նց թույլ կտան ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼ ՈՒ ԱՂՋԱՏԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ։ Ո՞նց։
Ակտիվ լրագրմրտողներն իրենց անիմաստ ջահելությունն անցկացնում են «Հայ» գոռալով, աջ ու ձախ «հայրենասիրական» դարձվածքներ ցփնելով, մարդկանց որակումներ դնելով… ի վերջո՝ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՇՆԱՄԱՑՆԵԼՈՎ։
Ու չզարմանաք, որ քիչ անց էսպիսի խոսակցություններ սկսվեն՝ «Արա, այ անասուն-հայվան, խի՞ ես նարնջագույն Բարեւ դրել էջիդ», «Անասունը դու ես, դավաճան-տավար, հեսա ժողովուրդը կհաղթի ու քո նմանները պատասխան կտան, եզ»։
Դե հիմա ասեք՝ ո՞վ է դավաճանը, ով է թշնամին, թո՞ւրքը, թե՞ էս խեղճ մարդկանց մեջ ատելություն սրսրկող վերոհիշյալ օրանգուտանգի վաստակները…

Հ.Գ.

Բայց պետք է ճշտում մտցնել՝ դրանք ոչ թե սովորական օրանգուտանգի թուլեք են, այլ կոնկրետ՝ Օրանգի եւ Ուտանգի կենակցումից առաջացած խլուրդի շառավիղներ:

 

 

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին