▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես եղավ, որ այսպես եղավ

Էս օրերին բոլորիս էր հետաքրքրում, թե ինչպես եղավ, որ այսպես եղավ:
Դրսի, թե ներսի սողացող-թավշյա խաղի արդյունքում? ստացվեցին այս ֆորս-մաժորները, որոնք բավականին լրջորեն շարժեցին իշխանական, էլ առավել ՀՀԿ-ական կարծրացող օրգանիզմը` հասկացնելու, որ այդ օրգանիզում վաղուց անտի այն չէ, վերջին մի շանս տալով կենդանանելու, ալքիմվելու այդ օրգանիզմին:
Կարիք չկա իմիտացիաներով զբաղվելու. ֆորս-մաժորային գործընթացները գնում են մարման, որքան լ գլխավոր սցենարիստները չցանկանան դա /այս մասին ներքեւում/: 
Ընտրության արդյունքներն արդեն վավեր են ճանաչվել միջազգային հանրության, կարեւորագույն խաղացողների կողմից. Բրտանիան է դանդաղում: Դա էլ կլինի ... համ էլ` դա էլ է ՀՀԿ-ին պետք: Լրջորեն մտածելու, որ ամե բան չի սկսվում կերակրատաշտի մոտ եւ չի վերջանում պաշտոններ տենչալով:
Ցուցանելու, որ երկիրը լիքը մարտահրավերներ ունի եւ էդ <հրավերները> միայն Սերժ Սարգսյանինը չեն, իրենց ու ընդդիմությանն են նաեւ:
Կհասնի դրան ՀՀԿ-ն, կառնի իրեն տրված այս լուրջ, երկրորդ անգամ կրկնվող դասը?, լավ; Չէ?, թող սպասի նոր փորձությունների:
Նույնը վերաբերում է ընդդիմությանը:
Միամիտ չլինեք, ամեն ընդդիմություն արժանի է իր իշխանությանը. թող լոլոներ չասեն: Ընդորում, Հայստանում բարտերային է այդ գործընթացը. երեկվա իշխանությունն այսօրվա ընդդիմությունն է, այսօրվա իշխանությունը վաղվա ընդդիմություն է:
Սա չէի ուզում ասել:
Ուզում էի ասել, որքան պինդ է բռնել իշխանությունը յուր աթոռներից, էլ ավելի սարսափելի էին ու` ե`ն հանդիպակաց ֆորս-մաժորներ <գծագրողների> ծրագրերը.
ա/.Առաջադրվում էր ԲՀԿ-ի թեկնածուն, իրենք կարողանում են ընտրությւոններում ամեն կերպ հաղթել, երկիրը ծածկելով փողի տակ:
Չեղավ: Ոչ Օսկանյանի, ոչ է Ծառուկյանի դեմքով:
բ/.Նախագահական ընտրություններում իրականցված մահափորձով նոր ֆորս -մաժոր. ընտրությւոնները հետաձգվում էին, առավել ստույգ` նոր ընտրություններ էին լինում: 
Մինչ այդ Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը ավարտվում էր, գնում եէին երկրորդ փուլի` նախագահի պաշտոնակատարով, վերջինս օգտագործում էր վարչական, նյութական ռեսուրսը` ի շահ այլ թեկնածուի:
գ/.Հարամվում են ընտրությունները շատ նուրբ տեխնոլոգիաներով, հետընտրական զարգացումներով:
Սա ուներ ենթաբաղկացուցիչներ. հարամելուց հետո սկսվում էր ժողովրդական ալիք, ոչինչ չէր խնայվում դրա համար, բախումներ, գումար, արյուն, գործադուլ, դասադուլ:
Որից հետո` երկիշխանության ծանր-մաշող ընթացքն էր` այս երկրի համար` այն էլ գեոքաղաքական այսքան լարված իրավիճակում:
Կարծես այս բոլոր ֆորս-մաժորներից միայն մեկը հաջողվեց. վերում նշվածը, որն էլ եթե մեր մեջ ասենք` ՀՀԿ-ին շատ էր պետք` վերակենդանանալու համար:
Թող փորձի. տիեզերքը դեռ թույլ է տալիս...

 

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին