▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես համացանցը օգնեց գտնել 4-րդ համարի երթուղայինի աղջկան. Վաղը սպասված հանդիպումն է

Սիրելի հայրենակիցներ, Ձեր ջերմ արձագանքի ու մարդկային բարձր վերաբերմունքի շնորհիվ երեկ հուզական ու վառ էմոցիաներով լի օր ստացվեց...


Քիչ առաջ տեղեկացա, որ վաղը երեկոյան տեղի կունենա երկար սպասված հանդիպումը... Եվ քանի որ այսօր սթափ դատողությունս վերադարձել է ու հասկանում եմ իրավիճակի լրջությունը, ուզում եմ վերջին հանրային գրառումը անեմ այս հարցի շուրջ...Ոչ մի կերպ չեմ կարող չատումս առկա 400-ից ավելի բարի մարդկանց հարցերն անպատասխան թողնել ...

Ինձ գրել են Արցախից ու Սփյուռքից, գրել է վարսավիր, որ հանդիպման օրվա համար անվճար իր ծառայություններն է առաջարկում :Ճ, կանացի աքսեսուարների խանութի տնօրեն, որ նվերներ է առաջարկում, տղա կա, որ Զեյութնում երեկ հայտարարություններ է փակցրել, ԹԻ ՎԻ-ով ուղիղ եթեր անդրադարձան, ռադիոյով և այլն և այլն...

Սա կարող էր մեզանից յուրաքանչյուրի հետ պատահեր... Պահը գեղեցիկ էր, հիասքանչ էր գիտակցելը, որ այսքան բարի մարդիկ կան... Ժողովուրդ մենք բոլորս միասին երեկ շատ գեղեցիկ էինք...

Չեմ ուզում ձանձրացնել համացանցը ինձանով ... ժամանակն է, որ այս հեքիթային պատմությունը դառնա ավելի անձնական...

Բայց քանի որ ես վաղը հանդիպման եմ ու ինձ բարձր տրամադրություն է հարկավոր, անհամեստորեն վերջին անգամ դիմում եմ Ձեզ... Դուք հավատում եք չէ ինձ? Դուք վստահ եք չէ, որ կստացվի...?

Ընտրյալս հաստատ կկարդա այս գրառումը... ցույց տվեք խնդրում եմ, որ ազգիս օրհնանքը ինձ հետ է....

 

Տարոն Պարսամյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին