▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավագույն դիետա. սեքս` կանգնած դիրքում

Ռեյնդելբերգի Ակադեմիայի գիտնականները որոշել են պարզել, թե սեքսում որ դիրքն է առավել նպաստում նիհարելուն: Պարզվել է, որ ուղղահայաց դիրքով սեքսն այս հարցում առաջատարն է:

Հայտնի է, որ պարբերական սեռական հարաբերությունները ցանկացած մարմնամարզությունից օգտակար են, քանի որ այսպես երկու զուգընկերներն էլ մարզում են մկաններն ու միաժամանակ` կալորիաներ կորցնում: Բայց կանգնած սեքսը շատ ավելի արդյունավետ է և լիովին փոխարինում է մեկժամյա լարված մարմնամարզությանը: Գերմանացի գիտնականներն  ուսումնասիրել են  սեքսով զբաղվող 480 զույգերի: Ամենից շատ կիլոգրամներ են կորցրել այն կանայք, ովքեր սեքսով են զբաղվել կանգնած դիրքում:
Հետազոտական խմբի ղեկավար, բժիշկ Հանս Ռոզենթալի խոսքով` այս դիրքն ամենից շատն է էներգիա խլում, այդ դիրքում առավելագույն քանակով կալորիաներ են այրվում, քանի որ զուգընկերներն ավելի շատ էներգիա են ծախսում մարմնի շարժումների վրա: Կանգնած դիրքն օգտակար է ոչ միայն իրանի համար, այլև մարզում է ազդրերի և փորի մկանները: Այս դեպքում «նիհարում ենք հաճույքով» արտահայտությունը լրիվ իրական է…

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին