▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քննություններից առաջ սեքսով զբաղվելն օգտակար է

Քննություններից առաջ պետք է հանգստանալ և կենտրոնանալ… Դու՞ք էլ եք այդպես մտածում: Մասնագետները երբևէ չլսված խորհուրդ են տալիս` սեքսը կիրառել թերապևտիկ նպատակներով: Պարզվում է, որ քննություններից առաջ բացի քնին, առողջ սննդին և սպորտին ուշադրություն դարձնելուց, պետք է կարևորել նաև առողջ սեքսը: Սիրով զբաղվելը լավացնում է մարդու թե հոգեբանական և թե ֆիզիկական վիճակը: Սեքսապաթոլոգ Կիարա Սիմոնելիի կարծիքով` սեքսը կարևոր է սթրեսից ձերբազատվելու, նյարդերը հանգստացնելու, ներաշխարհը խաղաղեցնելու համար, քանի որ սեքսի ժամանակ մեծ թվով էնդորֆիններ են արտադրվում, որոնք դրական են ազդում քնի վրա, օգնում են կենտրոնանալ: Բայց բժշկուհին նաև վստահ է, որ սա վերաբերում է այն դեպքերին, երբ զույգը սեքսով է զբաղվում փոխադարձ սիրով: Սեքսից բացի բժշկուհին խորհուրդ է տալիս նախաքննական և քննական օրերին ընդունել վիտամիններով հագեցած սնունդ` միրգ, բանջարեղեն, ըմպել տարբեր օգտակար հյութեր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին