▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շուշան Պետրոսյանի դեմ ուղղված դաժանությունից թրքության հոտ եմ առնում

Մի անգամ մեր պատուհանների տակ փողոցային շների մի ոհմակ հարձակվել էր մի կատվի վրա, թաթերից բռնած սփռոցի պես բացած ճղում էին: ՈՒ կենդանի էր կատուն: Վերևից՝ է´լ կարտոֆիլ, է´լ սոխ, է´լ ջուր, ինչ ասես, որ չէի գցում շների վրա, բայց ոչ էլ զգում էին: Իսկապես սարսափելի տեսարան էր: 

Հիմա երբ նայում եմ ինչպես են Շուշան Պետրոսյանին հոշոտում, էդ պատկերն է գալիս աչքիս առաջ: Մարդու պես չեն հարձակվում, այլ շա´ն պես: 
Ե´վ նրանք, ովքեր իրենց տղամարդ են համարում, և´ նրանք, ովքեր իրենց կին են համարում: 
Ես, որպես կին ու որպես հայուհի, ոչ միայն չեմ կարող այդ վարքն ընդունել, այլ շատ խորը նողկանքով եմ վերաբերվում այդ գազանային պահվածքին: Էդ դաժանության մեջ, որ ուղղված է Շուշան Պետրոսյանին, մի տեսակ թրքության հոտ եմ առնում: 
ՈՒ այս ամբողջ մարդկային ու բարոյական անկումը՝ Պահքի օրով...

Գրառումը`  satenik.livejournal.com բլոգից

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին