▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանի ու կողմնակիցների վեճերը ոստիկանների հետ արդեն նյարդայնացնում են

Հայաստանի տարբեր մարզերում Րաֆֆու և իր կողմնակիցների վեճերը ոստիկանների հետ սկսել են ոչ միայն հոգնեցնել, այլև նյարդայնացնել: Ու ասեմ, թե ինչու՞: Եղբայր, երբ Երևանում հանրահավաք ես անում, քաղաքապետարանին իրազեկում ես չէ՞: Իրազեկում ես, ոչ թե որովհետև քաղաքապետարանի համար ուշքդ գնում ա, այլ որովհետև օրենքի պահանջ ա: Իսկ էդ դեպքում ինչի՞ չեն իրազեկվում, ասենք, Դիլիջանի, Իջևանի կամ Գավառի քաղաքապետարանները: Թե՞ նշված համայնքներն օրենքից դուրս են: Եթե ոչ, ուրեմն կատարեք օրենքի պահանջը: Իսկ եթե այո, ապա սրանից հետո օրենքի գերակայությունից խոսեք բացառապես Ազատության հրապարակի սահմաններում: 

Լևոն Սարդարյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին