▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է «Հայոց Վեհափառ» բառի կողքին Րաֆֆին դնում «պղծել» եզրույթը

Մի քանի շատ կարեւոր հարց Րաֆֆուն, որը բաց, թափանցիկ ժողովրդամետ, արևամետ, բարևամետ որդեգրումների կրող է:

ա)Ինչո՞ւ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո, միտինգում` ժողովրդի հետ հանդիպման ժամանակ, նա չասաց, որ հանդիպել է Ծառուկյանի հետ, ինչու եւ ինչ է խոսել նրա հետ: Հարցին նա անդրադարձավ այն ժամանակ, երբ բոլորն արդեն գիտեին` ինչ են խոսել, իսկ որ ամենակարեւորն է` ինչ չեն խոսել:
բ)Ինչո՞ւ թափանցիկ մաներայի սիրահար Րաֆֆին երեկ նույն միտինգում, ուր խոսում էր դիակի ու պղծումի մասին, առաջին հերթին չասաց, որ իրեն նախագահականից զանգել են, ինքն ասել է` արի Ազատությամ հրապարակ, Սերժ, այլ չգիտես ինչ-ինչ խուճուճ-մուճուճ ձեւակերպումներ արեց, իսկ մենք այսօր այդ մասին իմանում ենք Պանարամա.ամ-ից:
գ)Ինչո՞ւ Րաֆֆին, որի համար ասվում է, որ նրան ձայն են տվել Հայաստանում գործող բողոքական, նաեւ` ավետարանական եկեղեցին (որոնց մեջ ինքս ունեմ թանկ բարեկամներ ու շատ լուրջ հավատացյալներ), որոնք ունեն, ըստ Ամարյանի, մոտ երկու հարյուր հիսուն հազար անդամ եւ ձայն, գումարած տասնհինգ հազար էլ Եհովականների ձայները, հիմա Րաֆֆին, որն իր զավակներին մկրտել է հայոց եկեղեցու ավազանում, այսօր վերցնում ու հայոց վեհափառ բառի կողքին դնում է «պղծել» եզրույթը:
Ո՞ւմ ջաղացին է ջուր լցնում Րաֆֆին: Ո՞վ է իրեն տվել այդ իրավունքը: Ո՞ւմն է դատաստանը:
Հասկանո՞ւմ է՝ որպես սփյուռքահայ ինչ է անում ինքն առաջին հերթին:
Հո մենակ ճառ ասելով չէ, իրական գործն արդեն ականջները հանում է նրա «ադեյալի» տակից:

Լրագրող Կարմեն Դավթյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին