▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն լակոտ-լուկուտների ու անիմաստ լրագրողուցավերի չի կարելի համակարգչի մոտ թողել

Երբ ամեն տեսակի այծեր ու այծեմնիկներ հացադուլ-մացադուլ էին անում՝ բոլորս էլ կատակում եւ ուրախանում էինք, բայց հիմա, երբ շատ ու շատ մողեսի սերունդներ սկսում են իրենց կարծիքով «քննարկել», «քննադատել» ու անհամ «կատակներ» գրմրել Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի մասին՝ մարդ ուզում է դրանց IP հասցեն գտնի, բռնի ու ենթարկի միջնադարյան կտտանքների։ Անգրագետ ու ցածր կարգի մարդու մտորումներ են՝ «Հացադուլը ոչինչ չի տա», «Դա պայքարի ձեւ չի»… Ամենազզվելին այն է, որ նման խոսքեր շաղ են տալիս էնպիսի մարդիկ, որ եթե իրենց սիրած ղաուրմի յուղը, բաստուրմի ջիլը եւ սուջուխի կլեպը 10 րոպե ուշացնեն, կասի՝ «Ի, կարող ա՞ սովից մեռնենք, արա»… Ու ցավն էն է, որ դրանք երբեք չեն մեռնում…

Ախր ամեն մողեսի չի կարելի համակարգչի մոտ թողել, էլի, մանավանդ երբ ինտերնետը միացված է։ Խոսքը անիմաստ լակոտ-լուկուտների ու ավելի քան անիմաստ լրագրողուցավերի մասին է։

Թատերագիր Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին