▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհուրդ Րաֆֆուն քրֆող, ձեռ առնող, վարկաբեկողներին կամ հարիֆության մեջ մեղադրողներին

Րաֆֆուն քրֆող, ձեռ առնող, վարկաբեկողներին կամ հարիֆության մեջ մեղադրողներին խորհուրդ կտամ՝ մի հատ նայեն առկա ախոռի մեծությանը, խորությանն ու կուտակված թրիքին:

Հարգելիներս, կարա՞ք էդ ախոռում մի քայլ անեք ձեր կանգնած տեղից աջ կամ ձախ ու չսկեք:

Կարա՞ք ազնվություն ունենաք ու տեսնեք, որ մարդն ընդամենը չի ուզում շարունակել ախոռում մխտռված մնալ:

Էս ի՞նչ հայոց համազգային կաշ է:

Չե՞նք կարող մի անգամ գոնե լրջանալ ու լուրջ դիտարկել հարցը:

Կարա՞նք հասկանանք, որ էդ ախոռը իրար հետ ենք կերտել ու բերնեբերան լցրել:

Կարա՞նք հասկանանք, որ Րաֆֆին ու դոլֆիկն էլ չեն արդեն պրոբլեմը, այլ մեր էս վարքն ու վերաբերմունքը լուրջին ու սկզբունքայինին:

Մի հատ այբբենարանը բացենք ու նորից սկսենք տառերից՝ մարդկայնության, սկզբունքայնության, տրամաբանության, քաղաքականության տառերից:

 

Արա Արությունյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին