▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

5 թվի մոգությամբ ճիզվիտ Պապ ընտրվեց

Ես, իհարկե, յանս տարած նումերոլոգ ու միստիկ չեմ, բայց էս Պապի պարագայում շատ հետաքրքիր է ստացվում: 

Նախ` պատմության մեջ առաջին անգամ կարդինալը Պապ ընտրվեց հինգերրորդ քվեարկությունից հետո, առաջին կարդինալի ժամանումից հինգ օր անց, առանց կոնկլավյան ինտրիգների... Հետո` պատմության մեջ առաջին անգամ վերցրեց Ֆրանցիսկ, կամ որ ավելի ճիշտ է` Ֆրանչեսկո անունը (ֆրանցիսկյանները, գիտեք, սիրում էին հինգ թիվը, եւ այն Մադոնայի թիվն էին համարում)...: Զարմանալի է եւ այն, որ պատմության մեջ առաջին անգամ ճիզվիտ Պապ ընտրվեց. նա 1958-ին անդամակցել է ճիզվիտների օրդենին, եւ այս թվերի գումարն էլ հինգ է անում...Ի դեպ, նաեւ իր հասարակ երկաթուղային հոր եւ տնային տնտեսուհի մոր հինգ երեխաներից հինգերրորդն է...Պատմության մեջ առաջին անգամ Պապ է ընտրվել թեպետ ծագումով իտալացի, բայց ամերիկյան մայրցամաքում ծնված մեկը: 
Էս ամեն ինչից բացի` Պապը սոսկալի ասկետ է, որովհետեւ ապրում է պստիկ բնակարանում, չունի ոչ մի ծառայող, ինքն է իր ուտելիքը սարքում, հրաժարվել է լիմուզինից եւ հանրային տրանսպորտով է երթեւեկում:Նաեւ` ահավոր պահպանողական է, հայտնի է նույնասեռականների նկատմամբ մեղմ ասած` ոչ մեծ սիրով եւ ընդհանրապես, բոլոր այն արժեքների ջերմեռանդ պաշտպանությամբ, ինչ հռչակել է կաթոլիկ եկեղեցին` ելնելով ex cathedra-ի սկզբունքից...Նկատի ունեմ`չի ընդունում էվթանազիա, աբորտ եւ այլն:...Ի դեպ, Պապի` Արգենտինայում կարդինալ լինելն էլ արդեն ահավոր զարմանալի փաստ էր, որովհետեւ այդ երկրում եւ էսպես ասենք` ոչ միսիոներական երկրներում, ճիզվիտներին լավ չեն վերաբերվում: Էն էլ ասեմ, որ Պապն ահագին գեղեցկախոս է եւ սիրում է խոսել նաեւ լիբերալիզմի անարդարությունների մասին,ինչի պատճառով հասարակ ժողովուրդը սիրում է նրան: Միաժամանակ` երբեք չի հայտարարել, թե հայացքներով սոցիալիստ է: Կարճ ասած`շատ հետաքրքրիր կերպար դուրս էկավ մեր նախկին կարդինալը...Սպասենք տեսնենք...
Հ.Գ. Ի դեպ, շնորհավորում եմ իմ բոլոր կաթոլիկ ընկերներին ու մի քանի հարազատներիս: Վերջապես Պապ ունեցաք:  

 

Գոհար Սիմոնյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին