▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի խառնեք Եկեղեցուն ձեր քաղաքական խաղերին ու ընդվզումներին

Հաղորդումը նայեցի ու հիմա կաշխատեմ հնարավորինս առանց զգացմունքային արգումենտացիայի անդրադառնալ։ Միանգամից ասեմ, որ կատեգորիկ չեմ կիսում էն մարդկանց տեսակետը, ովքեր Հայր Կոմիտասին ինչ-որ բաների մեջ են մեղադրում իր հայտնած կարծիքների ու տեսակետների համար։
Ժողովուրդ ջան, Եկեղեցին Շառաշկինի կանտոռը չի, ՀԿ չի, ձեր հարևանի տղեն չի, ոչ էլ ճռտոյի դուքյանն ա, որ ըստ ձեր հայեցողության միանա այս կամ այն քաղաքական ու հասարակական հոսանքներին։
Եկեղեցին ու պետությունը, հոգևորն ու աշխարհիկը իրարից առանձին են, այդ թվում նաև սահմանադրությամբ, ու եթե ես կարող եմ ինչ-որ տեղ ընդունել, որ Պետրոսը իր գործն է անում ու այնպիսի հարցադրումներ է անում, որ սուր պատասխաններ լինեն, ապա չեմ հասկանում շարքային քաղաքացիներին, ովքեր ակնկալում են, որ Եկեղեցին պետք ա գա, Րաֆֆուն միանա կամ էլ անգամ Սերժին։ Ընտրությունները և հետընտրական զարգացումները աշխարհիկ կյանքի տիրույթում են, ու Եկեղեցին չի կարող ինչ-որ մեկի կողմը բռնել։
Հերիք է «Ժողովուրդ» բառը մատի փաթաթան սարքեք։ Ոչ ոք ինձ չի կարող ապացուցել, որ ողջ ժողովուրդը Րաֆֆուն է ընտրել, ոնց որ չի կարող ապացուցել, որ ողջ ժողովուրդը Սերժին է ընտրել։ Եկեք չմոռանանք, որ հազարավոր ու տասնյակ հազարավոր մարդիկ ո՛չ մեկին են ընտրել, ո՛չ էլ մյուսին, կամ էլ ընդհանրապես չեն մասնակցել, ու ոչ ոք իրավունք չունի վերագրել իրեն ժողովրդի այդ հատվածի քվեները։
Եթե չեք ընդունում պարտությունը, բողոքարկեք, եթե չեք կարողանում բողոքարկել ու վստահ եք, որ 100 տոկոս ձայն եք հավաքել, ու այս իշխանությունները հակաժողովրդական են, ապա միջազգային իրավունքով ցանկացած ազգ ապստամբության իրավունք ունի նման դեպքերում։ 
Բայց էլի եմ ասում՝ մի խառնեք Եկեղեցուն քաղաքական խաղերին ու ընդվզումներին, Եկեղեցու դերը ոչ թե ինչ-որ մեկի կողմը լինելն է, այլ հնարավորինս առողջ հոգևոր ու հոգեկան մթնոլորտ ապահովելն է, ու քանի դեռ մենք չենք ապրում կղերական պետությունում, այլ՝ աշխարհիկում, բերեք՝ չեղած տեղից մեղավորներ չստեղծենք, Րաֆֆին-Սերժին-Պողոսին-Պետրոսին էլ մարգարեներ ու մեսսիաներ չսարքենք։ Իրանց նմանները հարյուրներով եկել-գնացել են, իսկ փաստացի 17 դար է, ինչ եկեղեցին է ի վերջո ժողովրդի կողքը կանգնած՝ անկախ նրանից, թե առանձին դրվագներում ու առանձին դեպքերում ինչ թերացումներ են ունեցել Եկեղեցու որոշ ներկայացուցիչներ։
Կրկնում եմ, ընտրվեք-մի ընտրվեք, հանրահավաքվեք-հակահանրահավաքվեք, բայց Եկեղեցուց ձեռքներդ հեռու պահեք, մեր քաղաքական դաշտում տենց մեկը չկա, որ ավելի լավն ու ավելի կարևորը լինի, քան Եկեղեցին, տենց մեկը չկա, որի համար ես պատրաստ եմ կյանք տալ, իսկ Եկեղեցին էդքան կա։ Ու ես մենակ չեմ։

Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին