▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ նախկինում իշխանամետ հայացքներ ունեցողը Հրապարակում այժմ խոսում է ընդդիմադիր դիրքերից

Սկզբունքի տեսակետից ոչ մի վատ բան չկա, երբ մարդը, որը նախկին ընտրությունների ժամանակ իշխանամետ է եղել, կամ աչք է փակել, հիմա գալիս է Հրապարակ եւ արմատական ըննդիմադիր դիրքերից է խոսում: Սա ոչ միայն դատապարտելի չէ, այլեւ սկզբունքորեն գովելի է: Մի անգամ ձեւակերպել եմ հեղափոխության սկզբունքը՝ ով գալիս է հարթակ, այդ պահից լավ տղա է: Սա իմ հորինածը չէ, այլ օբյեկտիվ օրինաչափություն: (Հիմա այլ բան է, որ ես այս պահին հեղափոխական գործընթաց չեմ տեսնում, բայց խոսքը սկզբունքի մասին է): Բայց խնդիր այնուամենանիվ կա, եւ խնդիրն իրական այն է, որ մարդը, որը դիմում է այդ քայլին, եւ մանավանդ, եթե խոսում է ժողովրդավարությունից, պետք է ոչ թե սպասի, որ իր անցալի թեման ԶԼՄ-ները բարձրաձայնեն կամ այլոք, այլ հենց ինքը պետք է բաց եւ հրապարակայնորեն բացատրի, թե ո՞րն է իր դիրքորոշման փոփոխության պատճառը կամ էլ փաստարկի, որ իր կարծիքով փոփոխություն չի եղել: Պարզ ասած՝ ասի ղալաթ եմ արել, կամ ասի լավ եմ արել՝ այն ժամանակ ուրիշ էր: Սա վերաբերվում է այսօրվա հարթակից խոսացող Սուրեն Զոլյանին եւ Անդրիաս Ղուկասյանին, որոնք 2008-ին բացարձակ այլ դիրքերից էին խոսում եւ գործում, քան այսօր: Եթե նրանք հրապարակային բացատրությունը տային կամ տան՝ չսպասելով, որ հարցը բնականից կառաջանա, ապա որեւէ խնդիր չէր առաջանա:

Հ. Գ.

Ցանկացած մեկնաբանություն, որտեղ անարգալից վերաբերմունք կլինի Սուրեն Զոլյանի նկատմամբ կհեռացվի: Անկախ ամենից նա իմ ամենամոտիկ ընկերներից մեկի հայրն է, խնդրում եմ հաշվի առնել այդ հանգամանքն իմ անձնական էջում:

 

Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին